ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…

Անձրևը շուտով կփոխվի ձյունի,
Արդեն շնչում է հողմը տանիքին։
Իմ խրճիթն այնքա՜ն բաց ճեղքեր ունի,
Ո՞նց եմ ապրելու սառնամանիքին։

Մի՛ վերադարձիր, պարզապես արի,
Օգնիր՝ նորոգենք այս տնակը խեղճ,
Ախր դու գիտես, թե բուքն ինչ կանի,
Դու էլ ես, ախր, ապրել նրա մեջ։ Continue reading “ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…”

Advertisements

Եռերգություն Երևանին

  1. Հավերժության բանաձև

Նիրհեք հանգիստ հողի տակ, օ՛ քաղաքներ կործանված
Արքաներով իմաստուն, տաճարներով լուսաշող,
Ձեզ տրվել էր ամեն ինչ՝ սեր ու պատիվ, փառք ու հաց,
Դուք ունեցաք ամեն ինչ՝ բացի… Ոգին հավերժող։

  1. Քաղաքը

Մասիսների բիբլիական շուքի տակ,
Մասիսների հավերժությամբ ներշնչված,
Ապրում է հի՜ն, նաիրական մի քաղաք՝
Ներսում արև ու լեգենդներ աստղամած։

Ներսում կարոտ և աղոթքներ տունդարձի
Գիր ու մատյան, մեղեդիներ հոգեթով,
Ու նաև ցավ, որ կրում են առնացի
Հնամենի զորությամբ ու հավատով…

Ու որպես նավ՝ Հավերժության օվկիանում,
Ճերմակ Մասիսն արած կայմ ու առագաստ,
Դեպի շքեղ հորիզոններ է տանում
Մեր սերերն ու երազները աստղավարս։ Continue reading “Եռերգություն Երևանին”

Հավերժական պատարագ

Երկիրը պատող ցուրտ ու խավարի մեջ թույլ ներշնչանքները կամ իսպառ հանգչում են, կամ երբևէ կրկին ճառագելու աղոտ հույսով փակվում իրենց խեցիներում: Իսկ զորեղները կարողանում են երկրային հոգսերի խառնարանից վերանալ ոգու օթևանները, որտեղից նրանց լույսն ավելի պայծառ ու ավելի անհրաժեշտ է շողում: Այդ լույսն է, որ մեզ՝ ցածում տառապողներիս, սովորեցնում է ցավն ու կարիքն արհամարհելու, այսինքն՝ մարդ մնալու շքեղ արվեստը: Մեր վերջին այդ ուսուցիչը Համո Սահյանն էր: Նա էր, որ 1990-93 թթ. ծանր տարիներին ոչ միայն չհանձնվեց ներշնչանքների համատարած տեղատվությանը, այլև հանճարեղորեն ըմբոստացավ սեփական խոսքի դեմ, թե՝ «Մայրամուտի ժամանակ արևը թույլ է լինում, /Հողմերը ծույլ են լինում մայրամուտի ժամանակ…»: Continue reading “Հավերժական պատարագ”

ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ

IgnatMamyanՀարցազրույց բանաստեղծ և հրապարակախոս Իգնատ Մամյանի հետ

-Երկու ամսից տեղի կունենա Գրողների միության հերթական համագումարը: Հասարակության այն մասը, որին հետաքրքրում է մեր գրական կյանքը, ուշադիր հետևում է մերթընդմերթ բորբոքվող «կռիվներին»:

-Գրողների միությունը թատրոն չէ, որի ներկայացումները ձեր ասած հասարակությունը ընդունի կամ չընդունի: Նա կարող է գնահատել իրեն մատուցվող գրական արժեքը՝ ինչպես կարողանում է կամ ինչպես ուզում է: Բայց գրողի հետ հասարակությունը գործ չունի, ինչպես, ասենք, վերջին երկու տասնամյակում գործ չի ունեցել նրա հոգսի ու ցավի, տագնապի ու տառապանքի հետ: Մենք ի վիճակի ենք ինքներս քննելու և գնահատելու մեր ընտանիքում կատարվող երևույթները: Continue reading “ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ”

Հայ դասական քերթության ոգեկիրը

«Միջակին միջակ թե չկոչեմ,
Քանքարին ի՞նչ անունով կանչեմ»:
Այրում, 1997

Մեր շատ սիրելի հայրենակիցը, նվիրյալ հայորդին, նշանավոր հրապարակախոսն և  ակնարկագիրը (հիշենք` գեղարվեստական ակնարկներ ժողովածուն), վաստակաշատ  լրագրողն ու խմբագրապետը (վկա` իր բազմամյա և բեղուն գործունեությունը «Ծիածան», «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Ձայն օրինաց», «Իրավաբանական թերթ», «Առավոտ» և այլ լրագրերում ու պարբերականներում), գրքից  գիրք առնականացող վիպասանն  ու վավերագրողը (ապացույց` «Հիշողության կղզիներ» վիպակը, «Մեթերհեմ բանտի կալանավորը» վեպը և վավերագրական վիպակների շարքը) բոլորում է կյանքի 5-րդ տասնամյակը:

Ես քնարերգակ  կամ բանաստեղծ բառերը չարտաբերեցի  այն պարզ պատճառով,  որ թվարկածս  մասնագիտությունները ձեռքբերովի են, համառ, նպատակասլաց  ու տքնաջան  աշխատանքի արդյունք, մինչդեռ  կոչումով ու աստվածատուր շնորհով Իգնատը բանաստեղծ է, հայ և հայաբույր քնարերգու, քանզի իր չափածոն` հոգեբանական, խոհական, ազգային և համազգային բովանդակությամբ, բարոյական ըմբռնումներով ու խտացված ընդհանրություններով, աղերսվում է մեր հին, միջնադարյան նոր ու նորագույն քերթությանը: Այս չափանիշներով և այս իմաստով Մամյանը  հայ դասական պոեզիայի ոգեկիր ասպետներից մեկն է: Continue reading “Հայ դասական քերթության ոգեկիրը”

ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…

Մոմի լույսը բեկբեկուն,
Ծիծաղի պես, թե լացի,
Ցոլցլում է կիսափակ
Աչքերի մեջ մեռածի:

Նրա սրտում ինչքան ցավ
Ու տագնապներ որ կային,
Հիմա ճախրում են արձակ
Հովիտներում աստղային: Continue reading “ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…”

ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Խաչդ հեռու տար, օրհնյալ քահանա,
Ես ոչինչ չունեմ խոստովանելու,
Ես այս աշխարհից պիտի հեռանամ՝
Իմ ապրած կյանքը զանգահարելով։

Որքան Էլ քաղցած, որքան Էլ տկար,
Ես չբախեցի դարպասները ձեր,
Մարմինս՝ թշվառ, հոգուս մեջ սակայն
Ղողանջում Էին երկնային գանձեր։

Ինքս եղա ինձ և՛ ծառա, և՛ տեր,
Իմ խոտորվողն ու իմ խորհրդատուն,
Էլ ես ո՞ւմ համար պիտի աղոթեմ,
Ումի՞ց աղերսեմ վերին թողություն։ Continue reading “ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ”

Կարևոր ներկայություն

ngmDn9gNZvdScji4YjVgdnJrAXՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
«Գրական թերթ», 02/11/2007

Մեր Իգնատ Մամյանը բազմաշնորհ գրող է, ասացի՝ մեր, որովհետև նա բոլորին է պատկանում և ոչ թե գրական հոսանքի այս կամ այն երևույթին: «Հանդի հաց», «Երկնաքարեր», «Ոգեկանչ», «Վայրի մեղր» Ժողովածուներում նա զգացմունքային բանաստեղծ է, «Մեթերհեմ բանտի կալանավորը», «Վիրավոր լեռան ճիչը» և «Մարտնչող լեռնահովիտ» գրքերում՝ կյանքը հիանալի ճանաչող վիպասան, նաև տասնյակ պատմվածքներ, ակնարկներ ու էսսեներ է գրել: Նրա գլխավոր ժանրերից է և հրապարակախոսական հոդվածը, այստեղ նա գտնվում է մեր լավագույն հրապարակագիրների շարքում և, հակառակ ոմանց, չի նեղվում այդ հարևանությունից, քանի որ ունի և՛ կենսական ասելիք, և՛ արտահայտման ինքնահատուկ միջոցներ: Continue reading “Կարևոր ներկայություն”