Աֆորիզմներ

* * *

Հիշողությունը, թերևս, մարդուն տրված մեծագույն պարգևն է, որն օգնում է նրան ամբողջացնելու ապրած ժամանակը, անցյալի մի պայծառ  դրվագով սփոփվելու ներկա տխրության մեջ, կամ էլ հին մի ցավի վերապրում նրան փրկում է մարդկության համաշխարհային երջանկության սին պատրանքից:

 * * *

Բնության հավերժականության գաղտնիքը բարու անվախճան երթն է ժամանակների ու երևույթների միջով:

* * *

Բանականությունը նահանջում է տեսիլքների առաջ: Նա դառնում է չափազանց զգայուն, հոգին արձագանքում է բնության ամենաթույլ շշուկին, ամենամեղմ բուրմունքին, նաև` շուրջը կատարվող ամենաչնչին կոպտությանը: Նա բարի է, անսահման բարի, լաց կլինի մի ծաղկի մահվան համար, իրեն կզոհաբերի, որպեսզի բարակ ճյուղի վրա դողացող մեղվին փրկի գետի ջրերից:

* * *

Մենք` տգետներս ենք դրան խելագարություն ասում: Խորհրդավորի մասին  մեր խղճուկ իմացությունը, մեր ողորմելի երևակայությունը ուրիշ բառ չունի, որով անվանի երկնքի ըտնտրյալի հետ կատարվող երևույթը: Իրականում դա ոչ թե խելագարություն է, այլ գերիմաստնության դրսևորում, որի էությունը մենք` մարմնական ապահովության ճորտերս, ոչ միայն չենք կարող մեկնաբանել, այլ` զգալ…

* * *

Երջանիկ են հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց մեջ անհայտից սպասվող վտանգի խոշտանգող զգացողությունը չունեն, և մի ջերմ խոսքից նրանց հոգիները զրնգում են արծաթե սափորների պես:

* * *

Թռիչքը կայանում է ոչ միայն թևերի թափահարումով, այլև նպատակի իմացությամբ, որոշակի տեղ հասնելու հաստատուն վճռով: Օդում պարզապես թափահարվելը թռիչք չէ, ինչպես մարդու համար ապրել չէ պարզապես գոյատևելը…

Advertisements

One thought on “Աֆորիզմներ

  1. Հաճույքով և ակնածանքով եմ ընթերցում Մամյան գրողի անկեղծ, բաց ու ինքնատիպ խոսքը: Շնորհակալություն այս կայքի պատասխանատուներին:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.