Կենսագրություն

Իգնատ Հմայակի Մամյան

Ծնվել է 1947թ. օգոստոսի 22-ին, Նոյեմբերյանում:
1978 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
1967-68թթ. աշխատել է Այրումի պահածոների գործարանում:
1969-75թթ. աշխատել է Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա նամակների բաժնի վարիչ:
1976-82 թթ. եղել է «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակիցը, իսկ 1980-82թթ.` Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի գլխավոր խմբագիրը:
1982-90 թթ. եղել է ՀԳՄ «Գրական թերթի» պատասխանատու քարտուղարը:
1990-91թթ. եղել է ՀՀ իրավաբանների միության «Ձայն օրինաց» շաբաթաթերթի, իսկ 1991-92 թթ.` ՀՀ իրավաբանների միության «Իրավաբանական թերթ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը:
1992-94թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում` որպես գլխավոր խմբագրի տեղակալ:
1994թ. եղել է «Առավոտ» օրաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը:
1995-96թթ. նշանակվել է Դիլիջան քաղաքի ՆԳ բաժնի պետ:
1996-98 թթ. աշխատել է Հայաստանի գրողների միությունում` որպես նախագահի օգնական:
2000թ. հիմնադրել է Նովոսիբիրսկի հայկական ազգային մշակութային ինքնավարության «Կռունկ» թերթը:
2001-03 թթ. եղել է Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենը, 2003 — 05 թթ.` Հայաստանի գրողների միության «Սևան» ստեղծագործական տան  տնօրենը:
2003-07 թթ. եղել է «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության «Եզերք» թերթի գլխավոր խմբագիրը:
Մահացել է 2008 թ. հունիսի 26-ին:

* * *

1972թ. ԽՍՀՄ ժուռնալիստների միության, 1984թ.` Հայաստանի գրողների միության անդամ է:
1997թ. արժանացել է «Հայ գրականության բարեկամներ» մշակութային բարեգործական միության մրցանակի`  «Ֆիդայիներ» և «Եղերական լուսաբաց» գրքերի համար:
2001թ. արժանացել է Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի առթիվ հայտարարված լավագույն բանաստեղծության համար մրցանակի:
2001թ. արժանացել է Երևան քաղաքին նվիրված լավագույն բանաստեղծության համար մրցանակի:
2007թ. պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:
Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, մեկ տասնյակից ավելի գրքերի, այդ թվում` վավերագրական վիպակների, որոնք նվիրված են մեր ազգային-ազատագրական պայքարի նորագույն էջերին:
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն:

Advertisements

One thought on “Կենսագրություն

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s