Պոեզիա

handihacՀեղինակի առաջին գիրքն է։
Բանաստեղծը երգում է հայրենիքը, կյանքը։ Նրա սիրային լիրիկան սրտամոտ է, պարուրված լուսավոր թախիծով։
Խմբագիր՝ Վահագն Դավթյան
«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978:

 

Ընթերցել

 

Իգնատ Մամյանի երկրորդ ժողովածուն աչքի է ընկնում խոհականությամբ, հայրենասիրությամբ և մեր օրերի տագնապ­ներով շաղախված քաղաքացիականությամբ։
Խմբագիր՝ Հ.Թ. Կարճիկյան
Նկարիչ՝ Հ. Ա. Մամյան
Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985:

Ընթերցել

 

 

Հնագույն ժամանակներից ի վեր իմաստասերները արծարծում-ապացուցում են ոգու հավերժության փաս­տը, հավաստում, որ մարմինը պատյան է լոկ՝ նրա ժամանակավոր օթևան, որի քայքայվել-սպառվելուց հետո նոր պայմաններում ու նոր ձևով ոգին շարու­նակում է իր հավերժությունը։
Ովքե՞ր ենք եղել մենք, ինչե՞ր ենք արել մեր նախորդ կյանքերի ընթաց­քում:
Այս հարցումին է մտահանգված Իգնատ Մամյանի բանաստեղծությունների գրքույկը, որը մի ամ­բողջական շարք է և տպագրվում է այսպես առանձին-ինքնուրույն՝  նպատակ ունենալով ընթերցողի ուշադրությունը բևեռել բուն թեմային։
Բանաստեղծությունների ժողովածուն հեղինակը նվիրել է ծնողների՝ Հմայակ և Սաթենիկ Մամյանների պայծառ հիշատակին։
Երևան, «Նաիրի» հրատարակչություն,  1996:

Ընթերցել

Բանաստեղծություններ, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999։

Հեղինակը ժողովածուն նվիրել է ընկերոջը՝ բժիշկ Արտավազդ Սահակյանին:

Խմբագիր՝ Ս.Ա.Թորոսյան
Նկարիչ և գեղ. խմբագիր՝ Գ.Վ.Մարիկյան

Ապրեցնող թախծի, վերադարձնող հուշի, երկրպագել սովորեցնող կարոտի, արթնացնող ժխտումի և տրորելով ամբողջացնող սիրո խորհրդանշանները, ընթերցողին պահելով ա՛յս լուսնի տակ, ա՛յս հողմերի դիմաց, ա՛յս անձրևի մեջ, նրան հասցնում են անդենականին, և նա սկսում է ապրել իր ծննդից աոաջ, սկսում է ապրել իր վախճանից հետո։

Կյանքը ծավալվում ու վերարծարծվում է իբրև անվախճան սկիզբ,  իբրև մշտագո հրաշք։

Ընթերցել

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.