Այս երեկո

Ինչքա՜ն անուշ են զանգերը հնչում
Եվ ի՜նչ մաքուր են արցունքները քո…
Որբ, անօթևան սերերի համար
Լաց եղիր, քո՛ւյր իմ, դու այս երեկո։

Իրիկնամութը լցվում է կամաց
Հրեշտակների ծափ ու ճախրանքով,
Նրանց աստղացոլ աչքերի միջից
Մի քիչ ծիծաղ բեր, քույր, այս երեկո։

Հիշատակների մատները սառած
Էլ չես տաքացնի ոչ մի կրակով,
Նրանց փրկության ու բախտի համար
Աղոթի՛ր, քո՛ւյր իմ, դու այս երեկո։

Ե՞րբ կգա կապույտ ծովերի քամին,
Որ ցրի թախիծն ու թմբիրն այս գոլ…
Քունս տանո՜ւմ է։ Ծովի թախծությամբ
Օրորիր, քու՜յր իմ, ինձ այս երեկո:

Ամեն ինչ արդեն — հեռու՜ մեղեդի,
Մշուշ է գինու, ցնորք է անգո,
Ետդարձի ճամփան ոչ ոք չգիտի,
Մոռացիր, քու՛յր իմ, ինձ այս երեկո։

©Իգնատ Մամյան
«Երկնաքարեր», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985,
«Գարուն» թիվ 6, 1981

Advertisements

One thought on “Այս երեկո

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.