ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ

Egherakanlusabac«Նարեկացի» հրատարակչությունը լույս է ընծայել ճանաչված լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻ «ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ» վերնագիրը կրող գրքույկը, որում զետեղված գեղարվեստական ակնարկները պատմում են 1991 թվականի մայիսին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում եղերաբար զոհված միլիցիայի աշխատակիցների մասին: Գրքույկում հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է մայիսյան այն զարհուրելի գիշերվա ողբերգությունը, երբ Նոյեմբերյանի միլիցիայի կարգախումբը` քսան մարդ, չորս քաղաքացիական ուղեկիցներով, ընկավ ռուս դեսանտայինների ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի պատրաստած դավադիր ծուղակը և քաղաքակիրթ հորջորջվող այս ժամանակին անհարիր վայրենությամբ գերեվարվեց, խոշտանգվեց, սպանվեց:
Այս գրքույկը գրվում է բարձրացող սերնդի հիշողության համար (առաջաբանում շարունակում է հեղինակը), որ երբեք չմոռացվի անմեղ արյունը, և վրեժի զգացումը չունենա վաղեմության ժամկետ: Գրվում է ապագայի համար: Իսկ ի՞նչ է լինելու ապագայում. դժվար է ասել: Մի բան պարզ է` ամայացած տարածքներին հարկավոր չեն ոչ անկախություն, ոչ ազատություն: Դրանք մարդկանց համար են, ոչ թե հանդերձյալ, այլ ներկա աշխարհում ըմբոշխնելու համար. ահա ամենակարևորը, որ պարտավոր ենք հիշել մեր ճանապարհի ամբողջ ընթացքում:

Ոսկեպարյան ողբերգության մասին պատմող հիշատակի գրքույկը կարդացվում է մեկ շնչով, հուզականությամբ, և նրանում ընդգրկված ակնարկները (գրքում ամփոփված են նաև ականատեսների վկայություններ, տարբեր թերթերում տպագրված հարցազրույցներ, վավերագրական լուսանկարներ) մի ուրույն պատում են հայ նորօրյա ազատագրական պայքարի պատմության մեջ: Եվ մեզ թող սփոփի այն իրողությունը, որ այսօր նմանօրինակ գրքեր են գրվում նաև Հայաստանի այլ սահմանամերձ տարածքներում ու Արցախի լեռներում նահատակվածների մասին, և նման վկայություններով մի օր պիտի ամբողջանա ներկա ազատագրական պայքարի պատմությունը:

Վ. ԲԱԼՅԱՆ
«02.ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ», թիվ 9 (78), 17 ապրիլի 1993թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.