Երամի վերջին կռունկը

Ձո­րի շքեղ լու­սա­բաց­ներն ու պայ­ծառ մայ­րա­մուտ­ներն ան­վախ­ճանո­րեն կրկնվե­լու են, ու ե­րա­նի նրան, ով ա­վե­լի եր­կար կեր­թա այդ լու­սա­բաց­նե­րի ու մայ­րա­մուտ­նե­րի մի­ջով: Իմ հո­րեղ­բայր Մա­նու­կը-վերջ, այլևս չ­կա դրախ­տա­յին ձո­րով անց­նող­նե­րի եր­թում: Նա իր ե­րա­մի վեր­ջին կռունկն էր՝ հող­մե­րի մեջ թրծված, ու­ժեղ և ի­մաս­տուն, և դեռ եր­կար կշա­րու­նա­կեր թռիչ­քը դե­պի մեծ ե­րա­զի խորհր­դա­վոր բլուր­նե­րը, բայց, ինչ­պես թե­լադ­րում է բնութ­յան օ­րեն­քը, միայ­նակ կռուն­կի ճախ­րը ա­նի­մաստ է ու երկն­քի հա­մար ա­նըն­դու­նե­լի: Ուս­տի նա մեծ, հան­դարտ մի շրջա­դարձ կա­տա­րեց լեռ­նե­րի ու ան­տառ­նե­րի վրա­յով և ա­նէութ­յան քա­մուն հանձն­ված՝ ի­ջավ դե­պի անդ­րաշ­խար­հի շամ­բուտ­նե­րը…

…Հա­յաց­քով ու հի­շո­ղութ­յամբ սուզ­վել եմ ձո­րի մա­ռա­խու­ղի մեջ, և ո՞վ­ է իմ առջև. խռիվ, ա­լե­խառն մա­զե­րով այն գնչուն, որ տասն­հինգ տար­վա բան­տար­կութ­յու­նից հե­տո, երկ­րե — եր­կիր թա­փա­ռե­լով՝ ե­կել, Դե­բե­դի ա­փին գտել էր հա­րա­զատ թա­փո­րը, և վեր­ջինս չէր ըն­դու­նել ա­նա­ռակ որ­դու վե­րա­դար­ձը, ո­րով­հետև հան­ցան­քը, ին­չի հա­մար նա բանտ էր ըն­կել, նող­կա­լի էր ե­ղել: Թա­փո­րը հե­ռա­ցել էր ձո­րից, գնչուն, քա­րա­փին հեն­ված, ոտ­քե­րը ջրի մեջ, մնա­ցել էր Դե­բե­դի եզ­րին, և նրա հե­տա­գա ա­նե­լի­քը կամ ինք­նա­սպա­նութ­յունն էր, կամ խե­լա­գա­րութ­յու­նը: Նա վեր­ջինն ընտ­րեց, և մի քա­նի ա­միս գի­շեր­նե­րը ձո­րի քա­րա­փից բարձ­րա­նում էր նրա վայ­րե­նի քրքիջն ու ա­ղե­տա­լի ոռ­նո­ցը: Հե­տո այլևս չ­կար, և մե­ղա­վոր գնչուն ո՞վ­ էր, որ ձո­րը նրան պա­հեր իր հի­շո­ղութ­յան մեջ:

Լճկա­ձոր­ցի տեր Հրայր ջա­հել քա­հա­նան վար­պետ Մա­նու­կի թաղ­մա­նը կա­րող էր մաս­նակ­ցել միայն որ­պես շար­քա­յին հու­ղար­կա­վոր՝ այն­քան պարզ էին հան­գուց­յա­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը երկ­նա­յին տի­րույթ­նե­րի հետ: Ամ­բողջ կյան­քում բա­րի գործ կա­տա­րած այդ մահ­կա­նա­ցուն չէր կանգ­նե­լու ա­հեղ դա­տաս­տա­նի առջև, երկ­նա­յին ու­ղե­կից­նե­րը նրան այդ ատ­յա­նի կող­քով տա­նե­լու էին դե­պի դրախ­տի հո­վիտ­նե­րը: Եվ երկ­նա­յին ու­ղե­կից­ներն ով­քե՞ր­ էին լի­նե­լու՝ նրա երկ­րա­յին ըն­կեր­նե­րը, կռունկ­ներն այն ե­րա­մի, ո­րից վեր­ջինն ինքն էր մնա­ցել: Մաճ­կալ­յան Սու­րե­նը, Ան­տոն­յան Աամ­վե­լը, Զա­քար­յան Լ­ևո­նը. Գուլ­քան­յան Ա­շո­տը, Հա­րութ­յուն­յան Ալի­բե­կը, դո­վե­ղե­ցի Սանդ­րոն … Շի­նա­րար տղերք, որ կա­ռու­ցե­ցին Այ­րում փոք­րիկ ու հրա­շա­լի քա­ղաքը: Հա­վա­նա­բար, Այ­րու­մը չտե­սած ինչ-որ նա­խա­րա­րի չի­մա­ցութ­յամբ այն հի­մա գյուղ է կոչ­վում, որն ա­նար­դար է և շատ վի­րա­վո­րա­կան: Այ­րու­մը լիար­ժեք քա­ղաք է, և վար­պետ Մա­նու­կը վեր­ջինն էր շի­նա­րար­նե­րի հիշ­յալ փա­ղան­գից, ո­րը կա­ռու­ցեց այդ­ քա­ղա­քը: Չեք հա­վա­տում՝ հարց­րեք շի­նա­րա­րութ­յան այն ժա­մա­նակ­վա պետ ժո­րա Մար­տի­րոս­յա­նին (Ճա­ճո, ապ­րում է Վանա­ձոր քա­ղա­քում), և նա ձեզ կպատ­մի Այ­րու­մի կա­ռուց­ման ամ­բողջ հրա­շա­լի լե­գեն­ղը:

-Այս ջա­հելն ին­չի՞ց ­մե­ռավ,- կ­հարց­նի Ոս­կա­նանց տոհ­մի նա­հա­պետ 90-ամ­յա Վար­շա­մը՝ ձեռ­քը 75-ամ­յա հան­գուց­յա­լի ճա­կա­տին դրած, և բո­լո­րը շփոթ­մուն­քով ի­րար կնա­յեն, ու ոչ ոք պա­տաս­խա­նը չի ի­մա­նա: Այդ­պես է՝ Ոս­կա­նանց տղեր­քը կաղ­նու պես, կաղ­նու օ­րեն­քով են ապ­րում, և թե մա­հը գա­լիս է, էլ ի՜նչ հի­վան­դութ­յուն ու ան­կող­նա­յին չար­չա­րանք­ներ. կաղ­նու պես տա­պալ­վում են շա­ռա­չե­լով, ու վերջ: Այդ­պես գնաց նաև մեր հո­րեղ­բայր որմ­նա­դիր վար­պետ Մա­նու­կը — վեր­ջին կռուն­կը ու­ժեղ ու պատ­վախն­դիր այն ե­րա­մի, որն իր թ­ևե­րին տա­նում էր Այ­րում քա­ղա­քի արևա­յին պատ­մութ­յու­նը:

…Հա­յաց­քով ու հի­շո­ղութ­յամբ սուզ­վել եմ ձո­րի մա­ռա­խու­ղի մեջ, և աչ­քե­րիս առջևով անց­նում է հին օ­րե­րի սքան­չե­լի պատ­կե­րա­շա­րը: Շունչս կտրվում է կա­րո­տից, կո­րուս­յալ ժա­մա­նակ­նե­րի ցա­վը տվայ­տում է սիրտս, հո­գիս ա­փեափ լցված է Դե­բե­դի հա­վեր­ժա­կան խշշո­ցով: Ա­հա տղեր­քը, Այ­րու­մի եղ­բայր տղեր­քը, որ վա­ղուց չկան աշ­խար­հում, ար­ծա­թե ծի­ծա­ղով, ի­րար ու­սի խփե­լով, հայտն­վում են մա­ռա­խու­ղի խոր­քից, և ձո­րի վրա, ձո­րի ու երկն­քի սի­րե­լի դեմ­քե­րով զար­դար­ված ա­րան­քում, տա­րած­վում է հին Այ­րու­մի տաք, բազ­մա­ձայն, ե­րա­նա­վետ ժխո­րը: Մա­ռա­խու­ղը կիս­վում է վե­րից վար, վա­րա­գույ­րի պես ետ քաշ­վում աջ ու ահ­յակ և, որ­պես տիե­զե­րա­կան թատ­րո­նի բե­մին, պարզ ու ո­րո­շա­կի հառ­նում է իմ Այ­րու­մը: Ա­հա Գուլ­քան­յան Ա­շո­տը բուլ­դո­զե­րով փա­կում է գե­տի մի ճյու­ղի ա­ռա­ջը, հաղ­պա­տե­ցի Մար­տու­նը էքս­կա­վա­տո­րի շե­րե­փով ափ է լցնում հա­տա­կի տիղ­մը՝ խլրտա­ցող հար­յու­րա­վոր ձկնե­րով, և դա նշա­նա­կում է, որ շի­նա­րար­նե­րի ե­րա­մը քեֆ է ա­նե­լու ա­կում­բի կող­քի ճա­շա­րա­նում: Սե­ղա­նի շուր­ջը ղե­կա­վար ու շար­քա­յին չկար, ե­թե կա՝ ղե­կա­վա­րը վար­պետ Մա­նուկն է, իսկ շի­նա­րա­րութ­յան պե­տի բա­ժի­նը Ֆա­թի­մա­յի մի­ջո­ցով տուն կու­ղար­կի: Մեկ ու­րիշ պատ­կեր՝ մայրա­մու­տի մեջ ծփա­ցող ֆուտ­բո­լի դաշտ: Հա­սա­նը, Ֆելիք­սը, Ս­րա­շի­կը, ժո­րան, Շու­րի­կը, Յու­րան — մե­ռած տղեր­քի մի ամ­բողջ թիմ ֆուտ­բոլ է խա­ղում և, տե՜ր Աստ­ված, ե­րա­նի արևոտ դաշ­տից մե­կը նկա­տեր մա­ռա­խու­ղի մեջ կո­րա­ծիս, ձեռ­քով ա­ներ, ու ես հայտն­վեի դաշ­տի եզ­րին, որ­տե­ղից ա­մեն գո­լի հետ բարձ­րա­նում է ու­րիշ — ու­րիշ մեռ­յալ­նե­րի ուժ­գին ա­ղա­ղա­կը: Իսկ տիե­զե­րա­կան բե­մի հե­ռա­վոր անկ­յու­նում ողբ է՝ Մար­գոն դեմքն ու մա­զերն է ծվա­տում: Մար­գո­յի յոթ տա­րե­կան Ռուս­տա­մը, որն իմ տե­սած ա­մե­նաչք­նաղ ե­րե­խան է աշ­խար­հում, կե­սօր­վա այ­րում­յան շո­գին քնել է ընդ­միջ­ման կանգ­նած բեռ­նա­տա­րի տակ, նրա զով ստվե­րում: Վա­րոր­դը չի նկա­տել, և … Ծա­նոթ ու հա­րա­զատ մի դեմք, հին մեռ­յալ­նե­րից մե­կը, ձեռ­քե­րի վրա Ռուս­տա­մին դուրս է տա­նում բե­մից: Ռուս­տա­մի պես հրա­շա­լին շքե­ղութ­յուն էր մե­ղա­վոր երկ­րի հա­մար, նա թյու­րի­մա­ցա­բար էր հայտն­վել այս­տեղ, ու Տե­րը նրան ետ պի­տի տա­ներ, որ կա­տար­յալ մնար երկ­նա­յին ար­քա­յութ­յան պատ­կե­րը:

Այ­նու­հետև ես տես­նում եմ, թե Ռուս­տամն ինչ­պես է եղ­նի­կի նման ոս­տոս­տա­լով վա­զում դաշ­տից դուրս թռած գնդա­կի ետևից, ինչ­պես է նուրբ թա­թիկ­նե­րը ծա­կո­տե­լով ցա­քու թփի մի­ջից հա­նում գնդա­կը ու վա­զե­վազ ետ գա­լով՝ այն նե­տում իմ ըն­կեր Ֆե­լիքս Սա­հակ­յա­նին…

Ար­ցունք­նե՛ր, մի՛ խեղ­դեք ինձ: Սոս­կա­լի՛ կա­րոտ, մի՛ խոշ­տան­գիր իմ ցա­վա­գար մար­մի­նը: Կա՛մք, մի՛ լքիր կո­ղը ճեղք­ված նա­վիս: Վեր­ջի գետա­ժայ­ռե­րին զարկ­վող ձայ­նը ես լսում եմ, բայց դեռ շատ հեռ­վից, այն դեռևս ջ­րի շա­ռաչ է կամ քա­մու խշշոց, դեռ չի դար­ձել ո­րո­շա­կի ու հրա­մա­յա­կան կանչ, ու­րեմն դեռ կա­րող եմ շա­րու­նա­կել պատ­մութ­յունս:

-Այս ջա­հելն ին­չի՞ց ­մե­ռավ,- ­ձեռ­քը դրած 75-ամ­յա հան­գուց­յա­լի ճա­կա­տին՝ հար­ցը կրկնեց 90-ամ­յա նա­հա­պետն ու դարձ­յալ պա­տաս­խան չստա­ցավ: Այ­նինչ պա­տաս­խա­նը շատ պարզ էր. Այ­րում քա­ղա­քի գլխա­վոր որմ­նա­դիր Մա­նու­կը, ո­րը մաս­նակ­ցել էր իր տան բար­ձուն­քից երևա­ցող բո­լոր շեն­քե­րի շի­նա­րա­րութ­յա­նը, չդի­մա­ցավ այ­սօր­վա ա­վե­րում­նե­րին: Մա­նու­կը, որ հար­յու­րա­վոր ա­ռանձ­նատ­ներ էր կա­ռու­ցել մարդ­կանց հա­մար և շա­տե­րից վար­ձի փո­խա­րեն միայն օրհ­նանք ստա­ցել, չկա­րո­ղա­ցավ հաս­կա­նալ, թե ինչ­պես կա­րե­լի է կա­ռու­ցա­ծը քան­դել: Եվ չհաս­կա­նա­լուց մե­ռավ: Վա­ղը 90-ամ­յա նա­հա­պետ Վար­շա­մը կրկին կվե­րա­դառ­նա իր հին ու հա­վեր­ժա­կան ան­տառ­նե­րը, և ձին նրա ծնկնե­րի հպու­մից ու­ժեղ ու ան­սո­վոր ցավ կզգա կո­ղե­րին, ան­հաս­կա­նա­լիու­թյան ցա­վը:

Ուշ աշ­նան թխպոտ երկն­քի տակ օ­րոր­վե­լով՝ թա­փո­րը շարժ­վում է դե­պի գե­րեզ­մա­նոց: Դա­գա­ղի կա­փա­րի­չը տա­նող­նե­րից մե­կը Բի­ջոն է: Ըստ հան­րա­հայտ թվա­բա­նութ­յան՝ նրա տա­րի­քը պի­տի լի­նի 80-ի սահ­ման­նե­րում: Բայց նրա մի­ջով անց­նող ժա­մա­նա­կը ան­տեր թաշ­կի­նա­կի պես կպել է մաս­րե­նու մի չոր ճյու­ղի՝ Բի­ջո­յին ան­շար­ժաց­նե­լով 40-ի և 50-ի ա­րան­քում: Կնոջ մա­հից հե­տո նո­րից է ա­մուս­նա­ցել ու… ա­մեն ինչ սկսել է նո­րից: Բի­ջոն՝ մեր հին բա­րա­քա­շա­րի ա­մե­նա­կեն­սու­նակ վկան, ո­րի հա­մար չկար ճշմար­տութ­յուն՝ բժիշկ Զա­քար­յա­նից այն կողմ: Գի­շե­րով բա­խում էր անք­նութ­յամբ տա­ռա­պող բժշկի դու­ռը և ա­սում.

-էն հո­գա­վորն է­լի ոռ­նում է ձո­րի քա­րափ­նե­րին, ի՞նչ­ ա­նեմ:

-Քնի՛ր,-­ ա­սում էր բժիշ­կը,- ­դու ինչ գործ ու­նես նրա մե­ղա­վոր հո­գու հետ:

Բայց Բի­ջոն չէր քնում: Գի­շե­րով, բո­լո­րից թա­քուն, Բի­ջոն ձոր էր իջ­նում՝ հաց տա­նե­լով խե­լա­գար գնչո­ւի հա­մար: Վեր­ջինս միայն նրան էր ճա­նա­չում, միայն նրա մո­տի­կութ­յունն էր հան­դուր­ժում և ձո­րի կար­միր, խորհր­դա­վոր լուս­նի տակ նրան պատ­մում էր իր խոշ­տան­գած աղջ­նա­կի մա­սին, որն ա­մեն գի­շեր կեն­դա­նի ու ի­րա­կան ճչում է լուս­նի մի­ջից…

Գի­շե­րա­յին այդ այցե­լութ­յուն­նե­րից հե­տո Բի­ջոն մի քա­նի օր ամ­փոփ­վում էր իր ա­նո­րոշ ու ան­գի­տա­կից ես-ի մեջ, տա­րօ­րի­նակ բա­ներ էր ա­նում, ո­րոնց ի­մաս­տը ոչ ոք չէր հաս­կա­նում: Ու նրա վերջն էլ հաս­տատ ձորն ու քա­րափն էր լի­նե­լու, ե­թե խե­լա­գար գնչուն մի գի­շեր հա­վի­տե­նո­րեն չչքվեր Դե­բե­դի ա­փե­րից:

Ապ­րող­նե­րը թա­փո­րի մեջ են, մեռ­յալ­նե­րը՝ գե­րեզ­մա­նո­ցում: Թա­փո­րը գե­րեզ­մա­նո­ցում՝ ա­հա այն պա­հը, երբ կա­րող ես առնչ­վել հին ու սի­րե­լի բո­լո­րին: Ո­մանց թա­փո­րի մեջ, ո­մանց՝ պաղ շիր­մա­քա­րե­րի վրա: Եվ ցա­վա­գին հա­մադ­րու­մից հե­տո կա­րող ես ո­րո­շել քո ճշգրիտ տե­ղը բնու­թյան մեջ: Ես հոգ­նած, շա՜տ հոգ­նած էի և ա­կա­մա թեք­վում էի դե­պի շիր­մա­քա­րե­րը: Գրե­թե կեն­դա­նի զրույց ու­նե­ցա իմ ըն­կեր Ֆե­լիք­սի հետ, հար­ցու­փորձ ա­րի տղեր­քից և այս­տեղ ի վեր­ջո հաս­կա­ցա, որ կո­րուստ­նե­րի ցա­վից տնքա­ցող մարդ­կա­յին գո­յութ­յու­նը ոչն­չով գե­րա­դա­սե­լի չէ ԱՅ­ՆԱՇ­ԽԱՐ­ՀԻ խա­ղաղ, ան­տե­րունչ ի­րո­ղութ­յու­նից, և ես ճիշտ չեմ ապ­րել իմ կյան­քը՝ ան­վերջ դո­ղա­լով կոր­ծան­վե­լու սար­սա­փից: Չեմ հաս­կա­ցել պարզ ճշմար­տութ­յու­նը, որ կյան­քը և մա­հը կեղծ կա­տե­գո­րիա­ներ են. կա միայն ըն­թացք մեծ Ժա­մա­նա­կի միջ­նա­պա­տե­րի մի­ջով, և պի­տի այն­քան գնաս, մինչև Լույ­սը երևա և դու խառն­վես Լույ­սին…

Դա­գա­ղի կա­փա­րի­չին թափ­վող ­քա­րե­րի մա­հա­ձայն աղ­մուկն ինձ ուշ­քի է բե­րում: Ա­մեն­քիս կող­մից ե­րեք բուռ հող, և այն­քան շատ ենք, որ բա­հե­րին քիչ գործ է մնում ա­նե­լու: Չեմ նա­յում գե­րեզ­մա­նին՝ հո­րեղ­բայր Մա­նուկն այս­տեղ չէ, ես նրան կա­րող եմ տես­նել ձո­րի երկն­քի պայծ­առ շեր­տի մեջ: Շուր­ջը իր ըն­կեր-տղերքն են, իր ե­րա­մի կռունկ­նե­րը՝ Սուրենը, Սամ­վե­լը, Լ­ևո­նը, Ա­լի­բե­կը, Ա­շո­տը: Կա­րո­տով թ­ևան­ցուկ են ա­րել, ու նա ետ նա­յե­լով, ետ նա­յե­լով գնում է դե­պի տիե­զե­րա­կան անկ­յու­նի վար­դա­գույն մշու­շը:

-Գնանք,-­ ա­սաց Բի­ջոն: -Լույս իջ­նի ուս­տա Մա­նու­կի շիր­մին:

-Գնա,-­ ա­սա­ցի,- կ­գամ: Մա­նու­կը ե­րա­մի վեր­ջին կռունկն էր: -Ոչ շատ խե­լա­ցի հա­յաց­քով Բի­ջոն նա­յեց ինձ ու շտա­պեց հո­գե­հա­ցի գնա­ցող թա­փո­րի ետևից:

Հե­տո մե­նակ էի ա­մա­յի գե­րեզ­մա­նո­ցում, միայ­նակ կանգ­նած սի­րե­լի մեռ­յալ­նե­րի խուլ շշուկ­նե­րի մեջ, և ձո­րի թանձր մա­ռա­խու­ղի մի­ջից կեն­դա­նի ու ի­րա­կան լսե­ցի խե­լա­գար գնչո­ւի քրքի­ջը. ձո­րի բո­լոր Ժա­մա­նակ­նե­րից նա ծի­ծա­ղում էր իմ ու աշ­խար­հի վրա:

11/01/2001,
«Հայաստանի Հանրապետություն»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.