Լույս՝ փշաքաղված դաշտերի վրա

Աղվան Մինասյանի «Սեր եւ խաչ» գիրքը

 «Նա մենակ էր սենյակում, իսկ շուրջը գրքեր էին, անավարտ ձեռագրեր եւ մաքուր-մաքուր թղթեր։ Նա գրիչը ցած դրեց եւ մոտեցավ հայելուն։ Սանրեց սեւ մազերը եւ արագ քայլերով մոտեցավ սեղանին, ձեռքն առավ գրիչը, տեղավորվեց աթոռինՙ պատրաստ գրելու։

Հանկարծ դրսից ձայներ լսվեցին։ Նա ընդոստ ելավ եւ մոտեցավ լուսամուտին։ Մի քանի տղա ու աղջիկ կատակելով անցնում էին փողոցով։

Փակեց լուսամուտը, ծածկեց թանձր վարագույրները, եւ լույսը վառելով վերսկսեց ընդհատված աշխատանքը։ Հոգնությունից էր, թե ծուլությունիցՙ ոտքերը ծալվում էին։ Նա դժվարությամբ մոտեցավ հայելուն եւ այնտեղ տեսավ մի ծերունու։ Փորձեց սանրել ձյունե մազերը, բայց դրանք մնացին ձեռքի մեջ»։

Սա պատանի Աղվան Մինասյանի գիրն է, որը կա «Նաիրի» հրատարակչության տպագրված «Սեր եւ խաչ» ժողովածուում։

«1993 թվի դեկտեմբերին Սիսիանում ինձ առաջարկեցին մասնակից լինել մի քանի ամիս առաջ զոհված մի պատանու հիշատակի երեկոյին, որը, ասացին, հրաշալի բանաստեղծություններ էր գրում։ Աղվան Հրանտի-Մինասյան, Լծեն փոքրիկ լեռնագյուղից, գրքի նախաբանում գրում է բանաստեղծ Իգնատ Մամյանը։ Քիչ է ասել, որ հիշատակի երեկոն խորապես հուզեց ինձ։ Այն ուղղակի ցնցեց։ Ոչ միայն խիզախ պատանու հերոսական նահատակության փաստով, այլ նրա իրո՛ք սքանչելի ստեղծագործություններովՙ ամփոփված մի քանի անշուք տետրերում…»։

Ու ահա, հենց Իգնատ Մամյանի նախանձախնդրությամբ, նրա եռանդուն մասնակցությամբ լույս է տեսել Աղվան Մինասյանի «Սեր եւ խաչ» գիրքը, որն առաջին գրքիՙ «Տապանագրի» հետ Հայաստանի գրողների միությունն արժանացրել է գրական հատուկ մրցանակի։ Գրքում այսպիսի մի բանաստեղծություն կա.

«Նա ծնվեց աննշան։

Պարզ էՙ արեւն ուժեղ չցոլաց, գետերը չվարարեցին, ամպերը չորոտացին, երկինքը չպատռվեց, պարզապես մի աքլոր կանչեց եւ մի նորածին փակ աչքերով փորձեց իրեն տեղավորել տարածության ինչ-որ կետում։

Գլուխդ չցավեցնեմ… նա մեռավ։

Ոմանք ասացինՙ լույս դարձավ, մյուսներն ասացինՙ հող…»։

Չգիտեմՙ ով ինչպես, քո նորածին հերոսնՙ ինչպես, բայց դու, ապերիկ, Աղվան, լույս ես դարձել պոեզիայի այսօրվա քարքարոտ ու փշաքաղված դաշտի վրա, լույս, որին մենք դեռ պիտի հասկանանք։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

«Ազգ»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.