Եվ եղավ պատերազմ…

Նոր գիր­ք` նվիր­ված Տավուշի մարզի Ոս­կե­պար գյու­ղի 1990-1992թթ. ինք­նա­պաշտ­պա­նութ­յա­նը

Ծանր, հզոր թ­ևե­րը թա­փա­հա­րե­լով, աչ­քե­րում՝ ամպ­րո­պի հրա­շեկ ցոլ­քեր, քա­մու և անձրևի շա­ռաչ­նե­րի մի­ջով թռչում էր ար­ծի­վը հա­վեր­ժա­կան լեռ­նե­րի վրա­յով, և փե­տուր­նե­րից հին կայ­ծակ­նե­րի փշրանք­ներ էին կաթկ­թում ան­տառ­նե­րի ու քա­րափ­նե­րի վրա։ Վեր­ջին ան­գամ նա եր­կինք էր բարձ­րա­ցել Սաս­նա ըմ­բոստ լեռ­նե­րից, Տա­րո­նի դաշ­տով, Եփ­րա­տի դրախ­տա­յին ու ող­բեր­գա­կան հո­վիտ­նե­րի վրա­յով հա­սել ա­րա­բա­կան ա­նա­պատ­նե­րը, վրի­ժա­ռու ըմ­բոս­տութ­յամբ շա­ռա­չել ԴերԶո­րի մռայլ, ար­յու­նոտ ա­վա­զաբ­լուր­նե­րի վրա, հե­տո հուժ­կու թ­ևա­բա­խում­նե­րով կրկին վե­րա­դար­ձել արծ­վա­բույն հա­յոց աշ­խարհ, հա­վեր­ժութ­յան ամ­բողջ ու­ժով մո­լեգ­նել ԲաշԱ­պա­րա­նի ու Սար­դա­րա­պա­տի եր­կինք­նե­րում, իր շա­ռա­չի ար­ձա­գանք­նե­րով լցրել Սյու­նյաց լեռ­նե­րը և յո­թա­նա­սուն տա­րի անց, որ չնչին ակն­թարթ է նրա պես հա­վեր­ժի հա­մար, ա­հա գա­լիս է դե­պի թշնա­մու դեմ բարձ­րա­ցող մեր ա­լե­կոծ ե­զեր­քը։ Այդ ար­ծի­վը մեր հա­յոց ազ­գի հա­վեր­ժա­կան ո­գին է, որ ան­ցել է երկ­նա­յին ու երկ­րա­յին հա­զա­րա­վոր փո­թո­րիկ­նե­րի մի­ջով և ա­մեն փոր­ձութ­յու­նից հե­տո ա­ռա­վել է զո­րե­ղա­ցել։ Լավ հի­շե­ք այս ա­սածս՝ որ­պես ա­մե­նաճշ­մա­րիտ դաս, ո­րով­հետև այ­սու­հետ այն ձեզ շատ է հար­կա­վոր լի­նե­լու

Ու­սուց­չի խոս­քով հմայ­ված մի պա­տա­նի լու­սա­մու­տից եր­կինք էր նա­յում՝ տես­նե­լու լեռ­նաշ­խար­հի վրա սա­վառ­նող­ հա­վեր­ժա­կան արծ­վին։ Չտե­սավ։ Բայց թվաց, թե դպրո­ցի տա­նի­քի վրա լսեց նրա թ­ևե­րի շա­ռա­չը։

Այ­սօր­վա­նից մենք ընդ­հա­տում ենք դպրո­ցա­կան պա­րա­պմունք­նե­րը՝ մինչև մեր գյուղն ու ան­տառ­նե­րը մաքր­վեն ա­ղե­տա­վոր վտան­գի մշուշ­նե­րից։ Այ­նու­հետև կշա­րու­նա­կենք դա­սե­րը։ Ան­պայ­ման։ Հա­յոց դա­սե­րը եր­բեք կի­սատ չեն մնա­ցել։ Վաղ­վա­նից դպրո­ցը կդառ­նա ինք­նա­պաշտ­պա­նութ­յան շտաբ, զո­րա­նոց կամ գու­ցե, Աստ­ված չա­րաս­ցե, դաշ­տա­յին հոս­պի­տալ։ Թե ե՞րբ կհն­չի հա­ջորդ դա­սի զան­գը՝ չգի­տեմ, բայց ձեզ հա­մար այն սկսվե­լու է Դու հա­վերժ ես, իմ ծննդա­վայր□ թե­մա­յով շարադրությամբ։ Ոչ­ինչ, ե­թե ես չգամ դա­սի կամ ձեզ­նից ո­մանք բա­ցա­կա լի­նեն։ Դա կլի­նի հոտն­կայս հար­գե­լի փա­ռա­վոր բա­ցա­կա­յութ­յուն։ Իսկ հիշ­յալ շա­րադ­րութ­յունն ա­մեն պա­րա­գա­յում պետք է գրվի։ Դա պար­տա­դիր է։

Հե­տո եր­կար, ըմ­բոստ ու խորհր­դա­վոր հնչեց դպրո­ցի զան­գը։

* * *

Եվ այդ վեր­ջին զան­գը ճա­կա­տագ­րա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի սկիզ­բը չէր։ Սկիզ­բը, թերևս, Բա­ղա­նիս-Այ­րում և ներ­քին Աք­սի­բա­րա ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րի մի­ջով անց­նող մայ­րու­ղու վրա հնչած ա­ռա­ջին կրա­կոցն էր։ Հայ­կա­կան պետ­հա­մա­րա­նի­շով մե­քե­նան չէր են­թարկ­վել ադր­բե­ջան­ցի պա­րե­կի հրա­մա­նին, և վեր­ջինս գնդա­կո­ծել էր այն։ Հե­տո ու­րիշ կրա­կոց­ներ ե­ղան, զո­հեր, վի­րա­վոր­ներ, և այլևս հ­նա­րա­վոր չէր հան­դուր­ժել այդ լկտիութ­յու­նը։ Հա­յաս­տա­նի տար­բեր վայ­րե­րից ըմ­բոստ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ջո­կատ­ներ ե­կան, նրանց միա­ցան տե­ղա­ցի ոչ պա­կաս ըմ­բոստ մեծ թվով տղա­ներ, և Հա­յոց Ազ­գա­յին Բա­նա­կի (ՀԱԲ) քա­ջա­զուն զին­յալ­նե­րից մե­կի՝ Գե­ղազ­նիկ Մի­քա­յել­յա­նի ա­ռա­ջին կրա­կո­ցով սկսվեց Բա­ղա­նիս-Այ­րում ադր­բե­ջա­նա­կան գյու­ղի մաք­րու­մը մեր ճա­նա­պար­հից։ Ա­ռա­ջին այդ կրա­կո­ցը ե­ղավ 1990 թվի մար­տի 23-ի լու­սա­դե­մին։ Չաու­շը (այդ­պես էր Գե­ղազ­նի­կի ֆի­դա­յա­կան ա­նու­նը) մինչ այդ հասց­րել էր մաս­նակ­ցել մի շարք այդ­պի­սի կռիվ­նե­րի ու թեև պաշ­տո­նա­պես հրա­մա­նա­տար չէր կարգ­ված, բայց իր ո­գով ու օ­րի­նա­կով ա­ռաջ­նոր­դեց թշնա­մա­կան որ­ջի վտան­գա­զերծ­ման ամ­բողջ ըն­թաց­քը։ 1990 թվի մար­տի 23-ի վաղ լու­սա­ծե­գին Բա­ղա­նիս-Այ­րու­մը կար, 4-5 ժամ հե­տո է­լի քի­չու­միչ կար, բայց ար­դեն ա­ռանց ադր­բե­ջան­ցի­նե­րի, ո­րոնք ոչ միայն գյու­ղի բնա­կիչ­ներն էին, այլև նրանց երկ­րի տար­բեր վայ­րե­րից ե­կած □քա­ջա­րի□ ազ­գա­յին վրի­ժա­ռու­ներ։ Այ­սինքն` թա­լա­նե­լու և սպա­նե­լու հա­մար ծնված բա­շի­բո­զուկ­ներ, ով­քեր ի­րենց ազ­գի կա­յա­ցու­մից հե­տո ըն­կած կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում չէին հասց­րել քայլ ան­գամ հե­ռա­նալ նախ­նի­նե­րի վայ­րե­նա­բա­րո կեն­ցա­ղից։ Երբ ա­սա­ցինք՝ գյուղն է­լի քի­չու­միչ կար, նկա­տի ու­նեինք վրի­ժա­ռութ­յու­նից հե­տո դեռ կան­գուն մնա­ցած ըն­դա­մե­նը ո­րոշ պա­տեր։ Բա­ղա­նիս-Այ­րումն իր նենգ ո­րո­գայթ­նե­րով այլևս չ­կար հայ­կա­կան մայ­րու­ղու վրա։ Նույն օ­րը նույն ճակա­տագ­րին կար­ժա­նա­նար նաև գրե­թե շա­րու­նա­կութ­յուն հան­դի­սա­ցող հա­ջորդ՝ Ներ­քին Աք­սի­բա­րա գյու­ղը, ե­թե հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի սխրա­լից ըն­թաց­քին հան­դի­ման չել­ներ ռու­սա­կան բա­նա­կի մի զո­րա­մաս…

Բա­ղա­նիս-Այ­րու­մը, որ­պես թշնա­մա­կան բնա­կա­վայր, այլևս չ­կար։ Բայց նրա մի­ջով անց­նող մայ­րու­ղու վրա տնօ­րի­նութ­յուն էր հաս­տա­տել պա­րե­կա­յին ծա­ռա­յութ­յու­նը, ո­րի գոր­ծու­նեութ­յան գերնպա­տա­կը մեր ճա­նա­պար­հից վե­րա­ցած գյու­ղի հա­մար վրեժխնդ­րութ­յունն էր։ Եվ տա­րած­քը մեզ հա­մար շա­րու­նա­կում էր մնալ ոչ պա­կաս վտան­գա­վոր, քան գյու­ղի գո­յութ­յան օ­րոք էր։ Ներ­քին և Վե­րին Աք­սի­բա­րա գյու­ղե­րը սահ­մա­նի վրա դեռ կա­յին, ուր ի­րենց նենգ ծրագ­րե­րով ե­լու­մուտ էին ա­նում Բաք­վից, Գան­ձա­կից ու այլ վայ­րե­րից ե­կող ադր­բե­ջան­ցի օ­մո­նա­կան­նե­րը, այս­պես ա­սած՝ ազ­գա­յին ճա­կա­տի և թշնա­մա­կան այլ կա­ռույց­նե­րի լավ զին­ված թափթ­փուկ­նե­րը։ Վե­րին Աք­սի­բա­րան նույ­նիսկ սահ­մա­նի վրա չէր, այն ամ­բող­ջութ­յամբ մեր տա­րած­քում էր, Ոս­կե­պա­րի դի­մաց՝ ձո­րի ձախ ա­փին, և այն­տեղ նրա շա­րու­նա­կա­կան գո­յութ­յու­նն այլևս­ ան­հա­մե­մա­տե­լի է­ր այն ա­մե­նի հետ, ինչ կա­տար­վում էր այդ օ­րե­րին։ Տա­րած­քով անց­նող Նո­յեմ­բեր­յան -­ Իջևան մայ­րու­ղուց հայ մարդ­կանց առևան­գում­նե­րը գնա­լով դառ­նում էին հա­ճա­խա­կի։ Նրան­ցից հա­տու­կենտ եր­ջա­նիկ­նե­րի էր բախտ վի­ճակ­վում կրկին վե­րա­դառ­նալ՝ կամ վիթ­խա­րի փրկագ­նե­րով, կամ ա­վա­զա­կա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ժա­մա­նակ մեր տա­րած­քում գեր­ված թուր­քե­րի հետ փո­խա­նա­կու­մով։ Հիմ­նա­կա­նում, ըստ ի­րենց դա­րա­վոր ձե­ռագ­րի, թա­լա­նում էին, խոշ­տան­գում և սպա­նում՝ հա­տու­ցում պա­հան­ջե­լով վե­րա­դարձ­նե­լով նրանց այ­լա­կերպ­ված դիակ­նե­րը։ Մի քա­նի այս­պես առևանգ­ված­նե­րի ճա­կա­տա­գիրն ան­հայտ է մինչև օրս։ Ընդ­դեմ այս ար­հա­վիր­քի ոտ­քի ե­լան Նո­յեմ­բեր­յա­նի երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան տղա­նե­րը՝ Գա­րիկ Շա­ռո­յա­նը, Ռա­ֆիկ Աս­լան­յա­նը (Մու­րո), Սոս Բու­դաղ­յա­նը, Վո­լոդ­յա Խա­սիկ­յա­նը (Վա­լի), Հա­րութ­յուն Մա­լին­յա­նը, շատ ու­րիշ­ներ։ Գե­րե­լու, սպա­նե­լու ե­կած մի շարք բա­շի­բո­զուկ­ներ նրանց ձեռ­քով դար­ձան գե­րի ու զոհ։

Ծանր ու դժվար այդ օ­րե­րին բո­լո­րի հա­յացք­նե­րը ս­ևեռ­ված էին աշ­խար­հագ­րա­կան դիր­քով շրջա­նի մյուս բնա­կա­վայ­րե­րից կտրված, այլևս­ ան­խու­սա­փե­լի աս­պա­տա­կում­նե­րի թի­րախ հան­դի­սա­ցող Ոս­կե­պար գյու­ղին։ Եվ հա­սու­նա­ցած ու ան­խու­սա­փե­լի էր երկ­րորդ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նը։

Ոս­կե­պա­րը, ընդ­հան­րա­պես Նո­յեմ­բեր­յա­նը, մե­նակ չէր այս բարդ ու դժվա­րին ի­րա­վի­ճա­կում։ Հան­րա­պե­տութ­յան տար­բեր վայ­րե­րից գա­լիս էին ֆի­դա­յա­կան զա­նա­զան խմբեր, նույ­նիսկ ան­հատ խի­զախ­ներ, ո­րոնք գյու­ղի մեր­ձա­կա ան­տառ­նե­րում կազմ ու պատ­րաստ սպա­սում էին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ըն­թաց­քին։ Եվ այն, ինչ պի­տի լի­ներ, չու­շա­ցավ։ Ա­մեն ինչ սկսվեց 1990 թվի օ­գոս­տո­սի 19-ի վաղ ա­ռա­վոտ­յան, Ղա­զա­խի տա­րած­քից Վե­րին Աք­սի­բար զենք ու գրո­հա­յին բա­շի­բո­զուկ­ներ բե­րող ավ­տո­բու­սի գնդա­կո­ծու­մով։ Լու­սա­բա­ցին արևն­ ար­յու­նոտ բարձ­րա­ցավ՝ այս­տեղ ու­նե­ցանք ա­ռա­ջին զո­հը, որ Կրաս­նո­դա­րից ե­կած Աշոտ անունով մի խի­զախ ե­րի­տա­սարդ էր։ Այ­նու­հետև դեպ­քե­րը զար­գա­ցան խե­լա­հեղ ա­րա­գութ­յամբ։ Նո­յեմ­բեր­յան­ցի­նե­րի զի­նախմ­բե­րից բա­ցի, կռվում էին Հրազ­դա­նից, Շի­րա­կից, Աշ­տա­րա­կից ու այլ տա­րածք­նե­րից ե­կած ջո­կատ­նե­րը։ Ան­կախ այն բա­նից, թե հե­տո ինչ մե­ղադ­րանք­ներ բարդ­վե­ցին ՀԱԲ-ին, նրա զին­յալ­նե­րը Ոս­կե­պա­րի տակ, խնձո­րի այ­գի­նե­րում ու Մա­րիամ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու տա­րած­քում սխրանք­ներ էին գոր­ծում։ Հիա­նա­լի էին կռվում նո­յեմ­բեր­յա­նի խմբա­վո­րում­նե­րը, ո­րոնք ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մեջ էին մտել որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րով, ինք­նա­շեն պար­զու­նակ զեն­քե­րով։ Այս­պի­սի կռիվ ե­ղել է Սա­սու­նում ու Զեյ­թու­նում, Մու­սա լե­ռան բար­ձունք­նե­րում ու Վա­նի այ­գես­տա­նում…

Չկա­յին գա­ղա­փա­րա­կան հա­կա­սութ­յուն­ներ ու որ­տե­ղա­ցիութ­յան խնդիր։ Կար միայն մեկ բան՝ ազ­գա­յին ու­ժեղ և ըմ­բոստ ո­գի, որ արծ­վի նման շա­ռա­չում էր թշնա­մա­կան հող­մի դեմ։ Այս­պես էր կռվում Սա­րի թա­ղի Վրե­ժը՝ գնդաց­րով կանգ­նած զրա­հա­մե­քե­նա­յի դեմ։ Այս­պես էր կռվում ա­սո­րի Միրզոև Մա­յի­սը (Ճայ)։ Բո­լորն էին այս­պես կռվում։ Եվ ո՞ւմ ­դեմ։ Ոչ թե զուտ ադր­բե­ջա­նա­կան զին­յալ խառ­նամ­բո­խի, ո­րին ոչն­չաց­նե­լը որևէ դժվա­րութ­յուն չէր պա­հան­ջի, այլև ռու­սա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կի, որ ռազ­մա­կան իր հզոր մի­ջոց­նե­րով դուրս էր ե­կել հայ­րե­նի հո­ղը պաշտ­պա­նող անձ­նու­րաց տղա­նե­րի դեմ՝ բա­ցեի­բաց հա­մա­գոր­ծակ­ցե­լով թուր­քե­րի հետ։

Ու, թերևս, ճիշտ չէ դրան պար­զա­պես ռու­սա­կան բա­նակ ան­վա­նե­լը։ Կո­մու­նիս­տա­կան կոր­ծան­վող կայս­րութ­յունն այլևս ն­ման էր մեջ­քը ջարդ­ված վի­շապօ­ձի, որ ցա­վից գա­լար­վե­լով խայ­թում էր աջ ու ձախ՝ շաղ տա­լով իր սև թույ­նի վեր­ջին պա­շար­նե­րը։

…Ոս­կե­պա­րի երկ­րորդ կռի­վը տ­ևեց 1990 թվի օ­գոս­տո­սի 19-ից մինչև 21-ը։ Ե­ղան բազ­մա­թիվ հե­րո­սա­ցում­ներ ու, ցա­վոք, նաև զո­հեր՝ թանկ ու սի­րե­լի կո­րուստ­ներ, ո­րոնց հո­գի­նե­րը բարձ­րա­ցան եր­կինք, խառն­վե­ցին հա­յոց աշ­խար­հի վրա շա­ռա­չող հա­վեր­ժա­կան ար­ծիվ­նե­րին­…­

«Երևան. 7օր»,
5 -8 փետրվարի, 2005 թ., թիվ 8
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.