Գրքի շնոհանդես Կոթիում

martnchoghlernahovitՎերջերս Կոթիի մշակույթի տանը տեղի ունեցավ Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռն հովիտ» գրքի շնորհանդես: Բազմամարդ էր մշակույթի տունը: Ներկա էին գյուղի բնակիչները, հանրապետության տարբեր վայրերում ապրող կոթեցիներ, հյուրեր: Վերջիններիս թվում էին ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Իգնատ Մամյանը, Սամվել Խաչիկյանը, Շիրակ Շահնազարյանը, Հովիկ Հախվերդյանը, ուրիշներ: Արարողությունը բացեց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Ելույթով հանդես եկավ Լ. Անանյանը:

-Այս գրքում հեղինակը ներկայացնում է ազերիների դեմ 1991-94 թվականների ինքնապաշտպանական պայքարը: Մարտնչողները եղել եք Դուք, հարգելի կոթեցիներ: Պաշտպանել եք Հայաստանի Հանրապետության և Ձեր գյուղի 38 կմ սահմանը, տվել եք զոհեր, բայց չեք հանձնել ,- նշեց զեկուցողը:

main20061114_10

Բուռն ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ գրքի հեղինակը: Այնուհետև ելույթ ունեցան և գրքի մասին իրենց կարծիքները հայտնեցին Ս. Խաչիկյանը, Հ. Հախվերդյանը, Շ. Շահնազարյանը, զոհվածների հարազատներից Զ. Հարությունյանը, ուրիշներ:

Գրքի հովանավորն է Մարատ Գեղամի Ջանվելյանը: Նա հարազատ գյուղի պաշտպանության ակտիվ մասնակիցներից է: Գիրքը վաճառքի ենթակա չէ: Տպագրված բոլոր 1700 օրինակները բաժանվելու են կոթեցիներին, անկախ բնակության վայրից: Գրքի առաջաբանում Մ. Ջանվելյանը նշում է Կոթիի ու նրա խիզախ մարդկանց մասին.

«Դաժան ու բարբարոս ժամանակներում նա քանի անգամ հաստատեց իր հավերժության իրավունքը, վայրագ թշնամին քանի անգամ անզորությունից ոռնաց նրա պատերի տակ, դժվար է ասել»: Այնուհետև բարերարը շարունակում է.

«Սա իմ հոգևոր պարտականությունն է իմ հերոսական գյուղի, նրա նահատակների արյունով ու խիզախությամբ շաղախված տարեգրության առաջ:

Իմ նպատակը չէ կայացած գրքին վերլուծական տալ: Գիրքը լի է դրամատիկ եղելություններով: «Մարտնչող լեռնահովիտ» գիրքը մի էպոպեա է հանված ազերիների դեմ մղած պայքարի ընթացքում: Այն ամենամեծ հուշարձան – շիրմաքարն է զոհված ազատամարտիկների շիրիմին»:

Շնորհանդեսի վերջում հովանավոր- բարերարի կողմից տրվեց ճոխ ճաշկերույթ:

«Մարտնչող լեռնահովիտ» գրքի լույսընծայման առթիվ Կոթիի բնակչությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում հեղինակ Իգնատ Մամյանին և հովանավոր Մարատ Ջանվելյանին:

ԼԵՎՈՆ ԹՈՒԽԱՐՅԱՆ
«Նոր Ծիածան», թիվ 11 (24), 2006թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.