Գրողին գահին է բարձրացնում ժողովուրդը

Գրողների միությունում հոբելյանական բոլոր երեկոները նման են իրար: Այնտեղ անխուսափելի են շնորհավորանքները, գրականագետների գովեստի խոսքերը գրողի անձի, անցած ստեղծագործական ճանապարհի եւ թողած գրական արժեքների վերաբերյալ:

Հետո անընկճելի պաթոսով ընթերցվում են հոբելյարի ստեղծագործություններից հատվածներ:

Երեկ ՀԳՄ դահլիճում տոնում էին արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Իգնատ Մամյանի 60-ամյակը: Այս հոբելյանական երեկոն էլ նման էր մյուս արարողություններին: Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ հոբելյարի գրչակից ընկերների շնորհավորանքներում, գնահատանքի խոսքերում նույն բնորոշումն էր` անցան տասնամյակներ, հասարակարգը փոխվեց, շատ ջրեր հոսեցին, Իգնատ Մամյանը մնաց նույն ինքնատիպ անհատականությունը` ըմբոստ, ճշմարտությունը ճակատին ասող, մտահոգությունը եւ պայքարը միայն ժողովրդի համար` զերծ անձնական հավակնություններից: Իսկապես, մեր օրերի մտավորականի համար բացառիկ հատկանիշներ են: «Իգնատ Մամյանի կյանքը եւ ստեղծագործությունը դժվար է իրարից բաժանել, կարծես մեկը մյուսի շարունակությունն է, — ասում է ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, — Կյանքում Իգնատը պոետիկ անձնավորություն է. պատյանը, որ նա ունի, ավելի կոշտ է, միջուկը նուրբ ու սրտահույզ է: Նրա ստեղծագործության առանցքը սեփական ժողովուրդն է, նրա պատմությունը, եւ այդ ամենը անցնում է նրա սրտի միջով»:

1991 թվականի մայիսյան ողբերգությունից հետո Մամյանը հրատարակեց «Եղերական լուսաբաց» գիրքը` նվիրված գյուղի զոհված պաշտպաններին: Խոստացել էր հայտնի դեպքերին անդրադառնալ նաեւ հետագայում: «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպով Իգնատ Մամյանը կատարեց իր խոստումը: Իբրեւ գնահատանքի ցույց` Իգնատ Մամյանը պարգեւատրվեց «Գրական վաստակի համար» մեդալով: Դերասան, ասմունքող Ամիրան Գալստյանը, հիշելով Վանուշ Խանամիրյանի` տարիներ առաջ Պարի պետական անսամբլի հաջողությունները պատմող վայրիվերո խոսքից, հումորով մեջբերեց. «Իգնատ Մամյանին էլ, ինչպես Պարի պետական անսամբլը, ճանաչում են եւ արտերկրում, եւ արտերկրից դուրս, նաեւ` նրա ծննդավայր Նոյեմբերյանում, որ գրողների մի հսկա դեսանտ է իջեցրել Գրողների միությունում»: Իսկապես, հոբելյանական երեկոյին ներկա էր նաեւ Նոյեմբերյանի քաղաքապետը, որ դատարկաձեռն չէր եկել: Նա հոբելյարին նվիրեց ոսկե «բիլազուկ» եւ չմոռացավ նշել, որ Իգնատ Մամյանին ծննդյան օրվանից ի վերուստ է շնորհված ոսկե «բիլազուկը»:

Մարինա
Բաղդագյուլյան

«Ժամանակ», 07.11.2007թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.