«Ես լապտերավառն եմ, զանգահարը հետո պիտի գա»

Իգնատ Մամյանր 60 տարեկան է: Հոբելյանական երեկոյին, որը տեղի ունեցավ ՀՀ գրողների միության դահլիճում, ներկա էին ընկերներր, բարեկամներն ու հարազատները, նրա ստեղծագործությունների երկրպագուները: Դահլիճը լեփ-լեցուն էր: Բեմում, իր համար մի քիչ անսովոր կարգավիճակով, Իգնատ Մամյանն ընդունում էր ծափողջույները, նվերներն ու շնորհավորանքները, նաև՝ ընկերների հիշողությունները՝ ապրած, անցած կյանքի լուսավոր պատմությունները:

Գրչակից ընկերոջը նախ շնորհավորեց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը. «Հանդի հաց» բանաստեղծությունների ժողովածուով Իգնատ Մամյանը ներկայացավ որպես ինքնատիպ անհատականության: Դրանից հետո էլ շուրջ երկու տասնյակ հատորներ գրեց, որոնց մեջ Իգնատի սրտի միջով անցած իբրև մզվածք, իբրև թանձրուկ, այն պոետական աշխարհն է, այն պոետական պատկերների համակարգը, որը շատ զողաչ է, բնաբուխ ու աստվածատուր:

Նույնն ուզում եմ ասել նրա արձակի մասին: Այդ արձակը նույնպես թաթախված է պոեզիայով… Որպես հրապարակախոս էլ Իգնատ Մամյանն անզիջում, կրքոտ, ճշմարտությունը ճակատին ասող անհատ է: Եվ վերջապես՝ Իգնատ Մամյանն իբրև հիմնադիր խմբագիր՝ հիմնադրել է «Առավոտ» թերթը, և, իհարկե, իր հրատարակչական, խմբագրական աշխատանքի ամենասիրելի զավակը՝ «Եզերք» թերթը, որը «Նոյեմբերյան» հայրենակցական միության պաշտոնաթերթն է»:

ՀՀ գրողների միության նախագահության կողմից Իգնատ Մամյանը պարգևատրվեց  «Գրական վաստակի համար» մեդալով:

Բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանր 60 տարին բաժանեց երեք քսան տարվա: «Աոաջին 20 տարվա տերը մենք չենք, երկրորդ 20 տարին մարդու համար ինքնահաստատման փորձ է, երրորդ 20 տարում է մարդն ամրապնդվում իր սկզբունքների համակարգում:

Իգնատին ճանաչում եմ 2-րդ և 3-րդ 20-ամյակների մեջ: Երբ եկավ, վրայից դեղձի ու հանդի հացի հոտ էր գալիս… նա հավատարիմ մնաց այն մաքրությանը, որ բերել է ծննդավայրից: Իր ներկայությամբ կարողացավ պահպանել գրականության մաքուր ոգին… »,– ասաց Դ. Գասպարյանը:

Գրողին շնորհավորելու էր եկել Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը. «Մինչ բանաստեղծ լինելը, նա հայրենասեր մարդ է: Այդ հայրենասիրությունից է հետո ծնվել բանաստեղծը, արձակագիրը, հրապարակախոսը»:

«Գրական թերթում» աշխատած տարիներից հուշեր պատմեց բանաստեղծուհի Անահիտ Պարսամյանը: Շնորհավորանքի խոսք ասացին Լյուդվիգ Դուրյանը, Վարդան Վանատուրը, Հրաչյա Մաթևոսյանը, Լևոն Բլբուլյանը, Արմեն Մարտիրոսյանը, պատմաբան Արմեն Կարապետյանը, զինակից ընկերների անունից՝ Տիգրան Սարգսյանը:

Նոյեմբերյանցիների անունից Իգնատ Մամյանին շնորհավորեց հայրենակից իրավաբան Հովիկ Հախվերդյանը: «Կարդո՜ւմ ես, կարդում Իգնատի ստեղծագործությունները՝ դրանցում անընդհատ գտնելով ինքդ քեզ: Ստեղծագործաթյուններում բացակայում է մարդը, հեղինակը հեռանում է, չի հիշվում, կարդացի՞ր, տեսա՞ր ինքդ քեզ, պատմվածքում գտա՞ր քեզ, քո մարդկային հուզմուքները, ապրումները, տվայտանքները, խոսքը: Մարդն է, որ հեղինակի գրքում պետք է ինքն իրեն գտնի, Իգնաաի մոտ ամեն քայլափոխի, ամեն մի պատվածքում կարողանում ես գտնել քեզ…

Ինչպես իր բանաստեղծությունները, պատմվածքները, պատմավեպերը, պատմավիպակները դարձել են ժողովրդի սեփականությունը, այնպես էլ Իգնատը դարձել է այդ հող ու ջրի, այդ «Արծաթե Եզերքի» սեփականությունը: Երանի այն գրողին, ով երբ գնա հայրենի եզերքը, ասեն՝ «մերը եկավ»,– ասաց նա:

Հետո դահլիճը լցվեց բանաստեղծ Իգնատ Մամյանի բանաստեղծության ելևէջներով, ապա՝ արձակագիր Իգնատ Մամյանի ստեղծագործությունների պատառիկներով, ու ներկաները մեկ անգամ ևս ունկնդրեցին սիրելի ստեղծագործությունների մեղեդին, որն ամեն մեկի սրտում յուրովի է արձագանքում. «Ես լապտերավառն եմ, զանգահարը հետո պիտի գա»:

Նա իր լապտերն արդեն վառել է. այս կարծիքին էին հանդիսության բոլոր ներկաները: Մնում է՝ ամեն մեկս մեր լապտերը վառենք, իսկ երբ վառվեն բոլոր լապտերները, կգա զանգը հնչեցնելու ժամանակը:

Գոհար Փիլթոյան

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.