Նրա գրականության առանցքը հայ ժողովուրդն է

Իգնատ Մամյանը պոետիկ անձնավորություն է, որ կա­րողանում է ժամանակի տարուբերումների մեջ մնալ նույն վառ, ինքնատիպ անհատականությունը` ըմբոստ, պոռթկուն, ճշմար­տությունը ճակատին ասող։ Պատյանը, որով զրահավորում է հոգին, կարծր ու առնական է, միջուկը՝ նուրբ ու սրտահույզ, և այդ ամենը ճիշտ ու ճիշտ արտացոլվում է նրա ստեղծագոր­ծության մեջ։

Իգնատի ապրելու կերպը, հոգսն ու հրճվանքը, նրա գրականության առանցքը հայ ժողովուրդն է, նրա պատմությունը, ներկան և ապագայի տեսիլքը։ Նա, ասես, մեր հեքիաթ­ներում հայտնված իմաստունն է, որ ճանապարհ է ցույց տա­լիս։ Դա մեր պատմության ճամփաբաժանն է, որտեղ խաչվում են մեր անցյալի ու գալիքի քառուղիները։ Մի ճանապարհը տանում է 20-րդ դարասկիզբ, ուր Սևքարեցի Սաքոն և մյուս քաջորդիները հայոց պատմության հերոսականությունն են հավերժացնում։ Մյուսում արցախյան ազատամարտի արժա­նապատիվ դրվագներն են։ Երրորդը մեր ժամանակակցի հա­կասական կերպարն է ուրվագծում, ազգային տոհմիկ ժառան­գորդությունը պահպանելու ջանքն ու կամքը։
Մամյանի արձակ, չափածո և հրապարակագրական բոլոր գործերը շաղախված են հայրենիքի, ծննդավայրի, մար­դու հանդեպ անպարագիծ սիրով՝ սեր, որ վառ է արտահայտ­վում հատկապես ծննդավայր — եզերքի ու նրա մարդկանց հան­դեպ։ Եվ սիրո ծնունդ է ինչպես նրա ողջ ստեղծագործությու­նը, այնպես էլ վաղուց սպասվող այս գիրքը։

Լևոն Անանյան
Հայաստանի գրողների միության նախագահ

«Երկիր ծննդավայր», 2007

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.