Ասք ծննդավայրի

Լույս է տեսել Իգնատ Մամյանի նոր գիրքը՝ «Երկիր Ծննդավայր», որը նվիրված է հեղինակի հայրենի քաղաք Նոյեմբերյանին, նրա պատմությանն ու մարդկանց:

Այս առիթով «Առավոտը» հյուրընկալեց գրողին:

— Ե՞րբ է գրվել գիրքը, ի՞նչ նպատակով ու ընդգրկումներով եւ ինչպե՞ս եք կարողացել ապահովել այսպիսի շքեղ ու բազմաքանակ հրատարակություն:

— «Երկիր Ծննդավայր» վերնագիրն իմ մեջ կար շատ վաղուց, այսինքն՝ գրքի ստեղծումն իմ վաղեմի երազանքն էր: Ես սիրում եմ իմ ծննդավայրը, նրա ազնիվ, աշխատասեր ու բարեպաշտ մարդկանց եւ գրողի իմ վաստակը, իմ երկու տասնյակ գրքերը ինձ համար ոչինչ չէին արժենա, եթե լույս աշխարհ չգար այս երազելի գործը: Նրանք, ովքեր եղել են Նոյեմբերյանում, շփվել մարդկանց հետ, հյուրընկալվել նրա որեւէ օջախում, պիտի որ հասկանան ինձ: Ժամանակին իմ անվանի ընկերներից մեկը ինձ մեղմաբար քննադատեց «փոքր տարածքի հայրենասիրության» մեջ: Դա, երեւի, այնքան էլ ճիշտ չէր, թե չէ արցախյան պատերազմի ծանր օրերին ի՞նչ գործ ունեի հարավային ռազմաճակատի խրամատներում: Բայց ես ընդունում եմ ընկերոջս «մեղադրանքը» եւ հպարտ եմ դրանով, այո, իմ մանկության ընկեր խոզարած Ալբերտ Անանյանը ինձ համար յոթ անհայրենիք ակադամիկոս արժե…

Իմ հին երազանքն ու Նոյեմբերյանի քաղաքապետ, իմ ընկեր Սերյոժա Ամիրաղյանի ցանկությունը համընկան իրար եւ եղավ «Երկիր Ծննդավայր» գիրքը: Նրա ստեղծման ու տպագրության համար անհրաժեշտ միջոցները հայթայթեց քաղաքապետը եւ խորին շնորհակալություն պիտի հայտնեմ հատկապես մեր հայրենակից, երիտասարդ գործարար Արման Ամիրաղյանին՝ նյութական մեծ աջակցության համար: Գրքի որոշ հատվածներ գրված էր շատ տարիներ առաջ. իմ հիմնական նյութը ստեղծվեց վերջին մեկ տարվա ընթացքում:

— Այդ գործում ձեզ օգնողներ եղա՞ն:

— Այո, իհարկե: Իմ գլխավոր խորհրդատուն անվանի նկարիչ, պրոֆեսոր Հենրիկ Մամյանն էր: Նյութերի հավաքման առումով շնորհակալ եմ Ֆելիքս Գիշյանին, Գարեգին Զալինյանին, Հրաչիկ Գիշյանին, Հենրիկ Վ. Մամյանին եւ էլի մի շարք նոյեմբերյանցիների:

— Ի՞նչ տպաքանակով է հրատարակվել «Երկիր Ծննդավայրը» եւ որտե՞ղ է վաճառվում:

— Տպագրվել է առայժմ հազար օրինակով, որի առաջին խմբաքանակը՝ 500 օրինակ, ուղարկվել է Նոյեմբերյան: Այնտեղ կիրացվի նաեւ երկրորդ խմբաքանակի մեծ մասը, չենք մոռանա նաեւ երեւանաբնակ նոյեմբերյանցիներին: Ասեմ նաեւ, որ գիրքն ուղեկցվում է իմ սցենարով նկարահանված «Մանկության սարերի կանչը» տեսաֆիլմով, որը ներկայացնում է նոյեմբերյանցու երկրորդ հայրենիքի՝ սարաշխարհի կյանքը:

 «Առավոտ»,  2008-01-26

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s