Հայրենի եզերքի նվիրյալը

Իգնատ Մամյան՝ բանաստեղծ, արձակա­գիր, հրապարակախոս… Նաև բնության ու ծննդավայրի եզակի նվիրյալ: Դրա ամե­նավառ օրինակը իր իսկ գրքերն են՝ որ­պես մեծ սիրո և բացարձակ նվիրումի շքեղ առասպելներ: Այն վեց տասը տարիները, որ նա ապրեց, անմնացորդ նվի­րումի և ինքնայրման գալիք սերունդների գրելիք առասպելն է: Լուռումունջ և գիշե­րուզօր սիրում էր այն ամենը, ինչ իր հա­մար կազմում էր հայրենիք կոչվածը, առանց մեծագոռգոռ հայտարարություննե­րի, ինքնազոհության թաքուն հաճույքը պահ տված մտքի խորաններին:

Նրա կո­րուստը հայրենի բնության վավերագրողի կորուստն էր, ով խաշամի տակից ջուր խմելուց առաջ միշտ փաթաթվում էր հա­ճարենու բնին և նրա հետ դարերի մեջ կորած մեր պատմության հին էջերն Էր փնտրում: Նա կուրծքը դեմ տված անմ­ռունչ, անհույս լավատեսի վճռականու­թյամբ անբիծ էր ուզում պահել հայրենի եզերքի լազուրը, որ կոտրված թևով ժայ­ռի տակ թպրտացող արծվին էլ ոչ ոք երկիր չի կարող խոստանալ…, բացի Իգ­նատ Մամյան բանաստեղծից: Իր բնութա­գիրն իր գիրն է, իսկականը, որից մի քա­նի պատառիկներ այսօր նորից գալիս են դեպի մեզ՝ հեղինակի բացած արահետով:

Վանուշ Շերմազանյան

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s