Հրաժեշտ` բանաստեղծ Իգնատ Մամյանին

MamyanIgnatԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Մայրաքաղաքի գրական հասարակայնությունն այսօր վերջին հրաժեշտը տվեց հունիսի 26-ին Երեւանում, կյանքի 61-րդ տարում վախճանված բանաստեղծ, հրապարակախոս,  1984թ. ՀԳՄ անդամ Իգնատ Մամյանին:

Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում բանաստեղծին վերջին հրաժեշտը տալու համար եկել էին գրականության եւ արվեստի գործիչներ, Երեւանի պետական համալսարանի դասախոսներ, որտեղ սովորել է Ի. Մամյանը,  գրողի հարազատները, հայրենի նոյեմբերյանցիներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հրաժեշտի վերջին րոպեներին ներկաներին դիմեց ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը` Ի. Մամյանին անվանելով «իր խոսքով եւ գործով մեր սերնդի լավագույն գրողներից, որի գրական մուտքը անցյալ դարի 70-ական թվականներին շնորհավորել է Վահագն Դավթյանը, ասելով, որ տաղանդավոր անհատ է գալիս գրականություն»:

Ի. Մամյանի հիշատակի խոսք ասացին գրող Նորայր Ադալյանը եւ գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Իգնատ Մամյանը բնածին տաղանդի տեր բանաստեղծ էր, մտավորականի այն տեսակը, որն ուներ սկզբունքներ եւ դրանց նվիրյալն էր, եւ, վերջապես,  իր ժողովրդի, իր երկրի, հայրենի լեռնաշխարհի ճշմարիտ հրապարակագիրը»,- «Արմենպրես»-ին ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:

ԵՊՀ դասախոս, գրականագետ Կիմ Աղաբեկյանն ասաց, որ իր նախկին ուսանողի հետ մտերմիկ հարաբերությունն է ունեցել, հպարտացել եւ հպարտանում է նրան տվածով եւ խորունկ ափսոսանք հայտնում, որովհետեւ շատ ասելիք ուներ, որ չասաց: «Իգնատը բարությամբ խմորված մարդ էր, մարդամոտ, սրտամոտ: Նրա բացակայությունն աղքատացրեց իմ միջավայրը»,- ասաց նա:

«Իգնատի սարերում շարմաղ անձրեւը մի պահ կտրվեց, ձիու արծաթ վրնջյունը կպավ լեռնաշխարհի ջրերին, նախնիների ձենը մի պահ կուչ եկավ, հին ու նոր ֆիդայիները լցրին հրացանները: Եվ… Իգնատը եկա՞վ, թե գնաց: Նորից Իգնատի արծաթ եզերքում ազնիվ անձրեւներ են շփշփալու, նորից կարոտի ձիերը վրնջալու են, ու իր չափանիշների հետ սարերն է բարձրանալու Իգնատը»,- ասաց արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը…

-0-/13/ 15.41

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s