Ի՞նչ կմնա ինձնից հետո

10805647_318224488381264_4444440718662796675_nՀին օրերի կարո՞տն էր բերել, սիրելի թերթի նոր խմբագրին մոտիկից ճանաչելու-զգալու շատ մարդկային ու հասկանալի ցան­կությո՞ւնը… չգիտեմ: Հեովից ես իրեն գիտեի ու ինձ համար շատ սիրելի էին դեպի մարդն ու բնությունը տանող իր բանաստեղծութ­յունները, կրքոտ ու շիկացած հրապարակախոսական հովածները:

Այդ տարիներին մի քիչ ավելի Էր ընդունված, որ գրողը նաև պիտի հասարակական կարևորության հարցերի մասին հրապարակախո­սական հոդվածներ գրի, ինչը երբեմն արվում Էր նաև, բայց Իգնատի պարագայում ուրիշ Էր և նրա ներսում բանաստեղծն ու հրա­պարակախոսը հավասարապես ներկա Էին: Վստահորեն կարելի Է ասել, որ Վարդգես Պետրոսյանից ու Մարգո Ղուկասյանից հետո և նրանց շարքում Իգնատ Մամյանն իր հաստատուն տեղն ուներ և ես ասացի. «Սա քեզ աշխատասենյակ, սա՝ հեռախոս, արի՝ երբ կցանկանաս, գրիր, երբ սիրտդ կկամենա»: Որ նման մոտեցումից շոյված Էր՝ ակնհայտ Էր: Ու մեկը մյուսի հետևից «Հայաստանում» սկսեցին տպագրվել Իգնատի ներշնչանքով, ցավով ու տագնապով լի հրապարակախոսական հոդվածները: Ուրիշներն ուղղակի «խեղդում» Էին իրենց բանաստեղծական շարքերը տպագրելու համար, ինքը ոչ մի անգամ չառաջարկեց: Մի անգամ տպագրվեց, այն էլ` իմ նախաձեռնությամբ:

Անցյալ տարի կրկին տևական բացակայությունից հետո եկավ. «Վաթսունին հասա»: Պայմանա­վորվեցինք թերթի մեկ Էջ իր նոր բանաստեղծություններից տպագրել, իսկ մի կարճ ընթացք անց՝ երկխոսություն իր հետ՝ «Գրողը և ժամանակը» խորագրով: Բայց, ասված խոսք Է՝ մարդը մտադիր, Աստված կարգադիր: Նախ ցավը շամփրեց նրան, հետո մենք հետաձգեցինք՝ մի քիչ հանգիստ թողնելու: Ու եղավ անսպասելին: Ե՛վ կարևոր մի խոսք, թերթի մի լավ Էջ այլևս բաց կմնա…

Տիգրան Նիկողոսյան

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s