Արցունքոտ է գրիչս, սիրտս՝ դողդոջ

MamyanIgnatԱհա այսպիսին են այն տողերը, որ գրում է Իգնատ Մամյանը իր «Եղե­րական լուսաբաց» գրքում: Հիմա նույն ցավը ես եմ ապրում, նույն դող­դոջ սրտով խոսում եմ մի մարդու մասին, ով ան­ժամանակ հեռացավ կյանքից:

Կորցրինք հայ գրողների լավագույն դեմքերից մեկին՝ Իգնատ Հմայակի Մամյանին: Ով ճանաչում էր նրան, ով գիտեր նրա մեծ տաղանդի մասին, նա կորցրեց մեծ ընկերոջ, լավ բարեկամի:

Ես էլ այն երջանիկներից եմ, ով երկրպագել է նրա ստեղծագործաթյունները, միշտ գովա­բանել:

Իգնատ Մամյանին մի քանի անգամ հանդիպել եմ Նոյեմբերյանում: Երբ բարի ժպիտով ձեռքը մեկնեց բարևելու, մի պահ ինձ թվաց աշխարհի ամենաերջանիկ ստեղծագործողն  եմ:

Ոսկեպարում տեղի ունե­ցած ողբերգությունից հետո Իգնատ Մամյանը սկսեց գրել այն հայրենասերների մասին, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ, կյանքի գնով, պայքարում էին հանուն ժողովրդի:

Մեծ էր գրողի հայրենասիրությունը: Հեշտ չէր ապրել քաղաքում և ամեն պահ սպասել, որ հայրենիքը վտանգի տակ է:

Այսօր բոլորի սիրտը ցավում է: Նա, ով գիտի մահվան ճանապար­հը, նա, ով աշխարհից հեռանում է անմահ գործով, նրա անունը միշտ էլ հիշվելու է:

Իգնատ Մամյանի մա­սին կարելի է խոսել ան­վերջ, բայց գրիչս լացում է: Ցավում եմ բոլորիս հա­մար, նրա ընտանիքի, բարեկամների: Ուզում եմ բոլորի սրտում ու հիշողության մեջ մնա հանճա­րեղ գրողի լուսապայծառ անունն ու հիշատակը:

Աննա Սահակյան

Հրապարակումն ամբողջությամբ տե՛ս «Տավուշ» թերթի 2008թ. Թիվ 6 համարում
10.07.2008

Advertisements

3 thoughts on “Արցունքոտ է գրիչս, սիրտս՝ դողդոջ

  1. Երանի նրանց, ովքեր գտնում են, բայց չեն կորցնում: Կյանքում ինձ համար թանկ ու կարևոր շատ մարդկանց եմ կորցրել, իսկ կորուստը մարդուն տանում է հուշերի գիրկը: Ես այնտեղ մանկություն ունեմ՝ թանկ ու լուսավոր, պարզ ու գունավոր:
    ՈՒնեմ կորուստներ անգին,որոնց միշտ փնտրում եմ հուշերիս մեջ:Այդ մարդիկ ինձ հետ են,թեկուզ երկնքից են նայում:Նրանց հիշատակն ինձ համար անմահ է: Հարգելի պարոն Սասուն Մամյան,շնորհակալ եմ,որ ուշադրության եք արժանացրել տարիներ առաջ իմ հեղինակային այս փոքրիկ հոդվածը: Անչափ հուզիչ էր:Կրկին նույն զգացումով,նույն դողդոջ սրտով, բայց այս անգամ արդեն ընթերցում եմ գրածս: Շնորհակալ եմ, որ խնամքով պահել եք այն:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.