Հասցրիր լուսավոր հետք թողնել

Իսկապես՝ շատ դժվար Է համակերպվել այս ծանր իրողության հետ. իր կենդանի ներկայությամբ այլևս մեր կողքին չէ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ:
Անհատ, ով իր ապրած վեց տասնամյակների ընթացքում լուսավոր հետք նախապատրաստեց՝ երկրային հաճախ տարտամ գորշությունը մեղմելու և իրենից հետո դրանով ամոքվելու ու մոռացումին չտրվելու:
Ճշմարիտ մտավորականին առաջնորդողը սերն էր՝շրջապատող մարդկանց, երևույթների և, իհարկե, գրականության հանդեպ:

—  Սեր, մաքուր, խոր, հզոր սեր… Առանց դրա ապրել հնարավոր չէ: Ինձ սերն է ապրեցնում,– ասել էր նա իր վերջին հարցազրույցներից մեկում:
Այո, նրան սերն էր ապրեցնում, ու ինքն Էլ կարողանում էր այդ սիրով համակել մարդկանց: Ու հազիվ թե այդ սիրո պակասն էր պատճառը՝ ճակատագրական անդառնալի նրա կորստյան… Ներողամիտ էր ու նույնքան անհաշտ մեղանչանքների հանդեպ: Հատկապես գրական արժեքների խաթարումները ցավեցնում էին սիրտը, շիտակորեն բարձրաձայնում էր նաև իր ընդվզումը:
Երկնային արքայություն անհունին ձգտած հոգուդ, սիրելի Իգնատ: Իսկ ապրողներիս՝ մխիթարություն, որ հասցրիր լուսավոր հետք թողնել ու նույնիսկ վերջին գիրքդ անավարտ չթողնել:

«ԱՎԱՆԳԱՐԴ»

2-8 հուլիսի, 2008թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.