Իգնատ Մամյանին

1

Զուլալ են քո երգերն, անկեղծ,
Տրոփյունով գրված սրտի,
Բերքդ առա~տ է, բանաստեղծ,
Բարի հունձ է հասո՜ւն արտի :

Թռչուններն են երգ ու ճախրով
Իմաստ տալիս երկնքին մով,
Կռունկներ ենք մենք էլ՝ գալիս
Ու չվում ենք մեր երամով…

Մով երկնքին դու սիրահար,
Դու՜ հոգուդ մեջ լույս ու կապույտ,
Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիր
Եղերական երկինքը մութ…

Սլացքը քո սիրո թագն էր,
ճամփաները կանչում են ետ,
Քո նժույգը սպիտակն էր,
Ինչո՞ւ սեւին հեծար, պոեւո…

2

Քո սարերն են տխրել կապույտ,
Ու թախիծ է կաթում ճամփին,
Քարին իջել մի շեկ արտույտ,
Լուռ նայում է լացող ամպին։

Գիտե՝ ամպը պիտի անցնի,
Արեգակը բացվի, շողա,
Ծիծաղի ծով երկինքն անծիր,
Սարածաղկին ցողը ցոլա…՛

Կրկին կյանքը դու կըերգես՝
Սարի հովը գանգուրներիդ,
Կաղնիները կողջունեն քեզ,
Կժպտաս հին ընկերներիդ։

Երգը, օ, չի մեռնում իրավ,
Երգն ապրում է սիրտ ու շուրթին,
Մարդու սիրտը երգի ծարավ
Ձգտում է միշտ պարզ ակունքին։

Քո ակունքը ջի~նջ է, պոետ,
Ու խաշամ կա քո ակունքին,
Երբ խաշամը քաշում ենք ետ,
Փայլում է ջուրը թանկագին։

Զավեն Պետրոսյան
«Տեսանկյուն», 29 հուլիսի 2008

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.