Եղերերգ անձնական

Լուսանկարում՝ ձախից աջ Առաջին շարքում-Անուշ Աղաբաբյան (Իգնատ Մամյանի քրոջ դուստրը), Լևոն Բլբուլյան, Նիկոլ Աղաբաբյան (քրոջորդին), Արսեն Աղաբաբյան (քրոջորդին), Ալինա Աղաբաբյան (քրոջ դուստրը), Լաուրա Մամյան (քույրը), Համլետ Մուղդուսյան (ավագ քրոջ ավագ որդին) Երկրորդ շարքում-Սերյոժա Մամյան (Իգնատ Մամյանի ավագ եղբայրը), Արմենուհի Ծատուրյան (Ի.Մամյանի կինը), Հմայակ և Սաթենիկ Մամյաններ (Ի. Մամյանի ծնողները), Իգնատ Մամյան Երրորդ՝ թոռների շարքում – Դավիթ Մամյան, Հասմիկ Մուղդուսյան, Սասուն Մամյան Ընտանեկան ալբոմից- Նոյեմբերյան, Վարդավառ, 1980 Լուսանկարը՝ Սեյրան Մալինցյանի
Լուսանկարում՝ ձախից աջ
Առաջին շարքում-Անուշ Աղաբաբյան (Իգնատ Մամյանի քրոջ դուստրը), Լևոն Բլբուլյան, Նիկոլ Աղաբաբյան (քրոջորդին), Արսեն Աղաբաբյան (քրոջորդին), Ալինա Աղաբաբյան (քրոջ դուստրը), Լաուրա Մամյան (քույրը), Համլետ Մուղդուսյան (ավագ քրոջ ավագ որդին)
Երկրորդ շարքում-Սերյոժա Մամյան (Իգնատ Մամյանի ավագ եղբայրը), Արմենուհի Ծատուրյան (Ի.Մամյանի կինը), Հմայակ և Սաթենիկ Մամյաններ (Ի. Մամյանի ծնողները), Իգնատ Մամյան
Երրորդ՝ թոռների շարքում – Դավիթ Մամյան, Հասմիկ Մուղդուսյան, Սասուն Մամյան
Ընտանեկան ալբոմից- Նոյեմբերյան, Վարդավառ, 1980
Լուսանկարը՝ Սեյրան Մալինցյանի

Շքեղ բացվել է աշնան տաք օրը,
Շռայլ բուրում է խունկն առավոտի.
Մայրս կանչում է իմ մեծ եղբորը,
Որ գա, մեր կարմիր աքլորը մորթի:

Եվ թթենու տակ սեղանը բացել,
Գալիս են հերթով, շուրջը բոլորում,
Մաճառը կարգին գինի չի դարձել,
Ըմբոստ խշշում է կավե սափորում:

Ուրախ զարկում են բաժակ-բաժակի,
Հիշում, պատմում են հնօրյա դեպքեր,
Եվ ուզում են, որ իմ քույրը երգի
Հեռու սարերի ծաղկահոտ երգեր:

Ի՜նչ կենացներ են հնչում սեղանին,
Ի՜նչ մաղթանքներ են մեր տունն օրորում…
… Ինձ էլ տվեցին մի բաժակ գինի,
Ու ես քուն մտա ծառի ստվերում:

.. Եվ արթնացել եմ: Եվ ո՜չ ոք չկա.
Ոչ հյուր ու սեղան, ոչ գինի ու հաց:
Սառը քամի է, աղոտ լուսնկա
Ու մեր թթենին — վաղո՜ւց չորացած:

Տնքում եմ ցավով, ձայնում եմ կրկին,
Եվ ի պատասխան իմ կանչ ու հարցի`
Հեռո՜ւ զնգում են գիշերվա խորքից
Ժանգոտ խաչերը գերեզմանոցի…

1995

Advertisements

2 thoughts on “Եղերերգ անձնական

  1. MherArghamanyanՄենք դատապարտված ենք այս բեռով ապրելու.
    …Եթե Իգնատը ուրիշ ոչինչ չգրեր, միայն այս մի բանաստեղծությունը հերիք է նրան Մեծ կոչելու համար:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s