ՄԵՐԺՎԱԾԸ

IgnatMamyanԱրևոտվել էր գմբեթը վանքի
Եվ բակում արդեն նվագ էր հնչում:
Սպիտակ գառան երակների մեջ
Զոհաբերության արյունն էր ճչում:

Քահանան օրհնեց, գառը մորթեցինք՝
Փառաբանելով մաքուրն ու բարին,
Եվ տաք արյունով խաչեր դրեցինք
Բախտից ալեկոծ մեր ճակատներին:

Կերանք — խմեցինք, և քունս տարավ:
Եվ ճերմակ գառն եմ տեսնում երազում.
Տխո՜ւր մայում է գմբեթի վրա
Եվ… հասկանում եմ ես նրա լեզուն:

Մորթեցիք — կերաք, անուշ աղուհաց,
Անպակաս լինի ձեր սեղանն արդար,
Բայց ձեզնից մեկը մեղք ուներ գործած՝
Տերը չընդունեց ինձ որպես մատաղ:

Ամպերն ասում են՝ մի տվայտիր զուր,
Այնտեղ բոլորն են մեղքերի անոթ…
Այստեղ մայում է անտեր ու տխուր
Ինձ նման մերժված գառների մի հոտ…

Իմ մարմինը ձեզ բարի վայելում,—
Շարունակում էր ճերմակը վերից,—
Սակայն արյո՜ւնս, անմեղ արյո՜ւնս
Սրբեք, խնդրում եմ, ձեր ճակատներից:

…Իմ աղերսանքը չլսեց աստված,
Մեջս դեռ ցավի շղթան է զնգում:
Զոհաբերումս ո՞ւմ մեղքով մնաց
Երկրի, երկնքի թախծոտ արանքում:

Մեղսակիրն ո՞վ էր, շշնջա, Տեր ինձ,
Վառվում է հոգիս, կորել է քունս,
Գառն ամեն գիշեր մայում է վերից՝
-Անմեղ արյո՜ւնս, անմեղ արյո՜ւնս…

©Իգնատ Մամյան
«Ոգեկանչ», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1996

Advertisements

4 thoughts on “ՄԵՐԺՎԱԾԸ

  1. samvelmartirosyanԵս մտա Մամյանի տաճար, կամ էլ նայեցի պատուհանից ներս, չգիտեմ, իրոք, ինչ արեցի ես, բայց հեռանում եմ ետ-ետ նայելով…. Շնորհակալ եմ, Սասուն ջան:

  2. sonahoveyanԱմեն անգամ Իգնատ Մամյանին կարդալիս չեմ կարող չհիշել Բժիշկ Արցախին. որովհետև երկուսն էլ անհատականություն էին, երկուսն էլ ըմբոստ ,,սրտերն ու նյարդերը բաց,, ; ՈՒ այսօր նրանց երկուսի տեղերն էլ ,,դեռ բաց են իրենց երամների մեջ,,

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.