Երբ ժամանակը ամեն ինչ տանի

1.
Երբ ժամանակը ամեն ինչ տանի,
Ուսերիս իջնի բեռը ծերության,
Երբ էլ գտնելու ոչինչ չլինի–
Կգամ, կբախեմ ես դուռը քո տան։

Կգամ անցածիս թելադրանքով,
— Շնորհակալ եմ,–կասեմ քեզ,–իմ սեր,
Քեզնից ստացած իմ տառապանքով
Երջանիկ եղա աշխարհում ես էլ:

Կգամ՝ հայացքս օրերին անդարձ,
Երբ հույս չի լինի ոչինչ գտնելու,
Կգամ անցածի հաշիշով հարբած՝
Ներում խնդրելու և քեզ ներելու…

2
Այրող մի ծարավ տոչորում էր ինձ—
Լցվում էի ու չէի հագենում,
Մրսող ձեռքերս պարզում կրակին—
Այրվում էին ու չէին տաքանում։

Ի՞նչ եմ կորցրել, ի՞նչ եմ որոնում.
Հարցնում էի կրկին ու կրկին,
Եվ չկար սկիզբ, և չկար վախճան
Իմ տագնապներին ու տվայտանքին։

Ու եկար։ Թեև ծարավս չանցավ
Եվ հոգուս միջով դեռ ցուրտն է հոսում,
Բայց գոնե, սեր իմ, գոնե հասկացա՝
Ինչի՞ եմ ծարավ, ինչի՞ց եմ մրսում։

Եղար։ Ու հիմա պարզ է ամեն ինչ,
Տագնապն անցել է, կասկածը ցրվել,
Ես թեև հիմա չեմ փնտրում ոչինչ,
Բայց գոնե գիտեմ ի՞նչ եմ կորցրել…

©Իգնատ Մամյան
«Երկնաքարեր», 1985

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.