ԹԱԼԻՆՈՒՄ

(Երկու խճանկար)

Վերինսասնաշենցի Բերսաբե մայրիկին
1.

yerknaqarerՔարերը տաք են մինչև կեսգիշեր:
Բլուրների տակ կաքավն է երգում:
Արարչագործման վսեմ տենչանքով
Ծիլն ապառաժի մարմինն է ճեղքում:

Հիշատակներ են աստղերը պայծառ՝
Կախված հին ու նոր սերերի վրա…
Եվ լավաշն այնպես բարակ են թխում,
Որ նրա միջով աստղերն երևան:

2.
Ծերունինե՜րը…
Թախտերին թիկնած, հոգիների մեջ մխացող կրակ,
Կորած լեռների ըմբոստ բարբառով
Առասպելներ են պատմում շողարձակ:

Հիշում են Երկրի պատկերն առնական-
Վրեժ ու երդում, գնդակ ու նժույգ…
Ձայնը մերթ ճայթում ամպրոպի նման
Ու մերթ դառնում է աղոթքի շշուկ:

… Երեխաները քնել են վաղուց,
Առասպելներին վերջանալ չկա՜…
Պիտի մինչև լույս կորստյան ցավից
Սիրտը հառաչի, մարմինը տնքա:

Ծերունինե՜րը…
Ոչ թե մահանում,
Այլ տարածելով դողդոջ թևերը,
Հոգնա՜ծ, կարոտած թռչունների պես
Ճախրում են դեպի իրենց լեռները:

«Երկնաքարեր», 1985
«Գարուն» թիվ 6, 1981

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.