«Ի զեն, ի վրեժ…»

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

ժամանակներն ստեղծում են իրենց հերոսներին։ Վարչակարգերը տապալում են նրանց։ Բայց և գալիս է հարության հրաշալի պահը, և նրանք մեկ առ մեկ դուրս են գալիս մոռացության թանձր մշուշից և առողջ ու գեղեցիկ կանգնում իրենց իսկ պահած ու պահպանած ժողովրդի առաջ։
Ինչպիսի՜ անուններ. Արաբո, Գևորգ Չաուշ, Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Արամ Մանուկյան…

Մոռացումը վարչակարգի մենաշնորհն է, իսկ ժողովրդինը հիշողությունն Է։ Եվ այն դժոխային տարիներին, երբ ազգային-ազատագրական պայքարի այս նվիրումների անունը տալն անգամ հղի էր «նացիոնալիստ», «ժողովրդի թշնամի» հորջորջվելու վտանգով, որի վերջը մահապատիժն էր կամ աքսորը, ահա, անգամ այդ աննպաստ պայմաններում, ժողովուրդը առասպելներ Էր hյուսում նրանց մասին և փայփայում նրանց հիշատակը։ Թաքուն մի հպարտությամբ մեկը մյուսին նրանք նաև պահ էին տալիս իրենց նվիրական գաղտնիքը և խոստովանում, որ եղել են Անդրանիկի կամ Նժդեհի զինվորը։

Նույն այդ օրերին ընկերական վստահելի շրջանակներում տարածվում Էին նրանց փառքը տարփողող խրոխտ երգեր։ Իսկ գրողները hյուսում Էին նրանց կյանքի վիպասքը, բայց և ժամանակի աննպաստ պայմանների բերումով իրենց վեպերն ու վիպակները, բանաստեղծություններն ու պոեմները պահում գզրոցներում։

1921 թվականից սկսած մինչև վերջերս նրանց լուսավոր անունները հայրենիքում դատապարտված Էին չգոյության, որովհետև այդպես էր պահանջում վարչակարգը։ Իսկ այդ պահանջն ուներ մեկ նպատակ՝ անջրպետել ժողովրդին իր անցյալից, կտրել հիշողության ժառանգորդական շղթան, այսինքն՝ պորտալարը, և նրա առաջ մշտապես կենդանի պահել սոցիալիստական «Հերոսներին», որոնցից շատերը, ինչպես պատմությունը պարզեց, արյունոտ դահիճներ էին՝ «ցարերի գահին բազմած» դահճապետ «թիֆլիսյան կինտոյի» գլխավորությամբ։

ժողովրդի հերոսներին մոռացությունից փրկելու և նրանց փառքի գովքն անելու ցանկությունը մշտապես եղել է հայ գրողի առաքելությունը. Խորենացին փառաբանում էր Մեծն Տիգրանին, Եղիշեն՝ Վարդանին, Աբովյանը՝ Աղասուն, Րաֆֆին՝ Սամվելին ու Դավիթ Բեկին, Մուրացանը՝ Գևորգ Մարզպետունուն և այսպես շարունակ։ Նորագույն ժամանակներում առաջին ասքերը ոգեցին Ե. Չարենցը («Խմբապետ Շավարշը», «Դեպի լյառը Մասիս», «Մահվան տեսիլ» պոեմները) և Ա. Բակունցը՝ կորուսյալ երկրի կարոտը հնչեցնելով իր «Ծիրանի փողը» և մի քանի այլ պատմվածքներում։ Հետո այս գծին հետևեցին նաև Հ. Քոչարը, Խ. Դաշտենցը, Ս. Խանզադյանը, Մ. Գալշոյանը և ուրիշներ։

ժառանգորդական այս շղթան փոխանցվեց նան երիտասարդ սերնդին։ Ընթերցողը հավանաբար կհիշի, թե ինչպես «Գրական թերթում» և հանրապետական մյուս պարբերականների Էջերում մեկը մյուսի հետևից լույս էին տեսնում բանաստեղծ և արձակագիր Իգնատ Մամյանի դիմանկարային ակնարկները՝ նվիրված ազգային-ազատագրական շարժման գործիչներին։ նրանցից Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովանյան) կյանքն ու պայքարը նա պատկերեց առանձին գրքով՝ «Մեթերհեմ բանտի կալանավորը» վիպակում, որը 30 հազար օրինակ տպաքանակով լույս տեսավ 1989 թվականի վերջին և անմիջապես սպառվեց։

Ի. Մամյանի կողմից շունչ ու կենդանության առած այդ հերոսները սոսկ մի քանիսն էին այն ընտիր փաղանգից, ովքեր մահն աչքի առաջ գնում էին սխրանքի, գնում էին փրկելու ժողովրդի վերջին պատառիկները։ Դա իրո՛ք հերոսների ու նվիրյալների սերունդ էր, որ ամենածանր պայմաններում անգամ, ամենամեծ զոհողությունների գնով իսկ կարողացավ ծառայել իր ժողովրդին։

Նրանց մասին դեռ շատ է գրվելու։ Նրանցից ամեն մեկը մի վեպ կարող է գարդարել։
Ի. Մամյանը իր հերոսներին կերպավորել է դիմանկարային ակնարկի ժանրային սահմաններում: Իսկ դա նշանակում է նախ՝ փաստական ճշգրտություն, և ապա՝ գեղարվեստական հագեցվածություն։ Հեղինակը լիարժեքորեն այդ երկու կողմն էլ ապահովել է։ Ոչ հեշտությամբ հիմնականում Սփյուռքի աղբյուրներից հայթայթելով փաստական հարուստ նյութ, անհրաժեշտության դեպքում նաև օգտվելով դրանից (այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ կենսագրության չես հնարի), նա կարողացել է դրամատիկական շիկացածությամբ ու նաև գեղարվեստական պատումի գրավչությամբ ներկայացնել իր հերոսների կյանքի «աստեղային պահերը»։ Շարադրանքի մեջ կա և՛ սխրանքի ոգեղեն կայծ, և՛ դեպքերի ընթացքի լարվածություն, և՛ ողբերգական շեշտ։ Իսկ ամբողջության մեջ ամեն ինչ համակված է հերոսականությամբ ու անկաշառ նվիրումով։

«Ֆիդայիներ» գրքում հանդիպում ենք ոչ միայն զենքով մարտնչող հերոսների, այլև գնդակի ու վառոդի հետ գործ չունեցած «խաղաղ» մարդկանց՝ հոգևորականի, նավավարի, վարժապետի, ովքեր, սակայն, ըմբոստ արյունով ու խիզախ զոհաբերությամբ, ի վերջո, նույն ֆիդայիներն են։ Նիկոլ Դուման — Ներսես Խարախանյան, Սեբաստացի Մուրադ — Գրիգոր Հրապյան, կամ Բարսեղ Թիրաքյան — Հակոբ վարժապետ զուգակշիռներով հեղինակն ուզում է ասել՝ կարևորն այն չէ, թե ինչով ես կռվում ժողովրդիդ ազատության համար, այլ այն, թե ինչու ես կռվում։ Կարևորը ոգի՛ն է։ Այս բանում մեզ համոզում է հատկապես Հակոբ վարժապետը, որը հանուն մեր հոգևոր գանձերի զոհաբերում է ամեն ինչ։

Կարդում ես գիրքը և ընդհանրապես այդ հերոսներին նվիրված այլ նյութեր և մտածում, թե տասնամյակներ շարունակ ի՜նչ մեծ հոգևոր հարստությունից է զրկված եղել հայրենաբնակ ժողովուրդը։ Ու ահավոր զայրույթով ես լցվում բոլոր նրանց դեմ, ովքեր այդպես անամոթաբար կողոպտել են ժողովրդի հիշողությունը, նրանից գողացել իր պանծալի որդիների կենսագրությունը։ Եկել է ժամանակը նրանց վերադարձնելու իրենց արժանի փառքն ու պատիվը, որը սակայն անհրաժեշտ է արդեն մեզ՝ մեր մեջ ամրապնդելու ազգային արժանապատվության բարձր զգացումը: Դա այդպես է, որովհետև հանուն ժողովրդի փրկության, հանուն ազգապահպանման նրանք «Ի զեն, ի վրեժ…» էին գոչում և նետվում առաջ։

Այսօր էլ, մեր ժողովրդի այս ծանր ու ճգնաժամային օրերին, նրանք անելիք ունեն, և նրա՛նք են, որ անկոտրում են պահում ժողովրդի հավատը թե՛ Հայաստանում, թե՛ նրա Արցախում և թե՛ Սփյուռքի հայաշատ համայնքներում։ Հայրենիքը նրա նվիրյալ որդիներն են պահպանում և հիմա նրա՛նց ժամանակն Է։ Հիշողությամբ մեր առջև. հառնած անցյալի այդ նվիրյալներն են նաև, որ իրենց կյանքի ու գործի օրինակով այսօր սերունդներ են դաստիարակում։

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Ֆիդայիներ», Երևան-1990

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s