ԾԵՐԱՑԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՐԳԸ

IgnatMamyan
Տուր ինձ ճյուղդ, հաճարենի,
Գնանք, կորչենք այս աշխարհից…

Թեև ես՝ մարդ, և ծառ ես դու,
Եվ ուրիշ են խոհերը քո,
Բայց անօրենք այս աշխարհում
Մենք ապրեցինք նույն օրենքով,
Մաքառեցինք նույն քամու դեմ
Եվ թրջվեցինք նույն անձրևով,
Ծերացել ենք, ծա՜ռ իմ, արդեն
Եվ տնքում ենք դեռ նույն ցավով:

Տես, բոլորը թռան հարավ,
Գտան իրենց ափերը տաք,
Մե՜նք մնացինք այս աշխարհի
Որբ ու խոնավ պատերի տակ:

Տո՜ւր ինձ ճյուղդ, հաճարենի՜,
Պարզիր եղբոր ձեռքի նման,
Գնանք, կորչենք այս աշխարհից
Չհասկացված երգի նման:

Գնանք, երբ որ լույսն է քնում,
Երբ լռում է ամեն մի վեճ,
Գնանք, ինչպես ձայնն է գնում
Փշրվելու անդունդի մեջ:

Հասնենք մի տաք ծովի եզերք,
Ուր չեն եղել նավ ու նավորդ,
Ուր չեն շաչել շանթերը շեկ
Ու չեն վարգել հողմերը ցուրտ:

Իջնենք կապույտ արահետով,
Որով Լույսն է միայն անցել,
Սուզվենք ծովում այն հոգեթով,
Եվ ո՞վ գիտե, ծով է, գուցե
Իր ջրերով անծայրածիր
Նա մեզ տանի՜, տանի՜, տանի՜,
Եվ դարձնելով մանուկ ու ծիլ՝
Ինչ-որ մի տեղ մեզ ափ հանի…

… Եվ ոչի՜նչ, թե անցածի պես
Կըկրկնվի ողջը նորից,
Տուր ինձ ճյուղդ, հաճարենի,
Գնանք, կորչենք այս աշխարհից:

 ©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», 1999
«Երկնաքարեր»,1985
«Գարուն» թիվ 3, 1979

 

Advertisements

2 thoughts on “ԾԵՐԱՑԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՐԳԸ

  1. Շնորհակալ ենք:
    Ես նույնպես երջանկություն եմ ունեցել ՝ ճանաչելու իմ
    մեծ հայրենակցին, իմ «Հարսնաքար» գրքույկի խմբագիրն է։
    Շատ ուրախ ենք, որ մեզ անմասն չեք թողնում Իգնատ Մամյանի բարձր պոեզիայից:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.