Մեծ եզերքների կարոտյալը

H.MatevosyanՏարիներ (էս իմ տարիքում էլ ի՞նչ տարիներ), պիտի ասեմ՝ խանդոտ տասնամյակներ առաջ Նոյեմբերյանի «Ծիածան» թեր­թի խմբագրությունում… Հոնի արաղով շունչս տեղը բերելու նման արդեն կարոտով եմ հիշում թերթում էնքան ինքնատիպ, ան­կեղծ, սրտացավ, հայրենի եզերքի գույներով ու մարդկային նվիրական ձայներով առլեցուն-շաղախված մարդիկ էին աշխատում, որ ամեն մեկն իր անհանգիստ գրչով, խանդավառ ու բռնկուն կրակով, իր ստորագրությամբ կարող էր մի թերթ պահել…

Երևանում կարդացի բանաստեղծությունների փունջը, լեռան խորքը տանող ճամփեզրին բարձրացած մի ազնիվ, մի հզոր, բայցև արծիվների ու կայծակների, ամպրոպների ու արևների սովոր կաղնի թվաց նրա բառ ու բանը, մտածեցի, որ սաղարթների մեջ էնքան չէ, բայց արմատներում պահած շատ բան ունի հեղինակը: Իգնատը անսպասելի հայտնություն էր։ Նրանից ընտրեցի բանաստեղծություններ ու խնդրեցի Վահագն Դավթյանին, որ կարդա:

Անվանի բանաստեղծը Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալն էր, նրա ձեռքի տակով էին անցնում սփյուռքի մամուլին առաքվող հայրենական նյութերը։ Վատ բանաստեղծներից ու բանաստեղծություններից հոգնած բանաստեղծը ոչ հաճույքով վերցրեց… փունջը (փունջ էլ ասում ենք)՝ մի կողմ դրեց, որ պիտի հասկանաս՝ կամ կկարդա, կամ չի կարդա, բայց ասելու համար ասաց՝ մի շաբաթից կկարդամ։

IgnatMamyan

Ինչ մի շաբաթ, երբ մեկ ժամ հետո կանչում է, աչքերում կայծեր կան, դեմքին՝ պայծառություն և… Իգնատից, նրա անձից ուզում է բան-ման իմանալ: Հետս խոսում է՝ բանաստեղծություննե­րից… Երկինքն ինչո՞ւ մեծ չէ բանաստեղ­ծություն գրելու համար, հողը շուտ է դեմ առնում սահմանի ու սահմանագծի, խութի ու ապառաժհ, անորոշության, մարդը կորց­րել է նախնիների ձայնի ուղղությունը: Տողերի միջից խաչքարերի խունկի, զանգե­րի անուշ ծլնգոց էր լսվում… Եվ բանաս­տեղծն շտապ հոնորար նշանակեց (պատ­կառելի մարդ տեսած էի, բայց պատկառելի հոնորար չէի տեսել՝  շարքի համար):

Սերը չեն քարոզում։ Քարոզով սերն ինչ պիտի լինի։ Տարիներ պետք եղան, որ նա կարողանա հասնել սիրո իր պարզ փիլի­սոփայությանը. «Այս հին աշխարհն ու կյանքը կրկնված/Միշտ կործանվել են սիրո պակասից ..»: Այս ճշմարտությանը շուտ է հանդիպել բանաստեղծը, դրա համար իր ամեն մի երգով, ամեն մի գրքով, հոդվածով, ակնարկով հողի սեր է բերել։ Անցվոր օրը կյանքի պես նաև զրույցներ է պահում իր մեջ։

Իգնատի հարստություններից մեկը զրույցներն են։ Զրույցներ, ծիծաղելի, ար­ցունքներ քամող դեպքեր, դեմքեր: Օրերի հետ շատերը կորչում են հերվա խաշամի մեջ, երամների հետ թռչում-գնում են։ Զրույց­ների հարդը պիտի գնա։ Թեկուզ ոսկի, բայց մղեղ է։ Ցորենն է մնալու, հացը ոգեկան, իմաստը։

Հիսուն տարին դեռ բա­վական չէ ասելու, որ նրա կալի տակ մնացել է ընտիր ցորենը։ Ցորենը՝ բանաստեղ­ծության, գրականության։ «Հանդի հաց»–ով նա՝ բանաստեղծ Իգնատ Մամյանը, մոր կաթ ու հանդի հաց կերած տղան, ներկայացավ իր ընթերցողին։ «Հանդի հացով» նա ավելի ձուլվեց բանաստեղծի իր ճակատագրին: Իր եզերքից առած հացը, ոգեղեն հացը նա դարձրեց ազնվաշաղախ խմոր, որի մեջ նախն­յաց գույներ կային, ձայներ, բույրեր ու կային տագնապներ:

Նրա բանաստեղծության ակոս ծիրի հետ լծվել է հրապարակախոսը: Քաշում են անտրտունջ, անճիպտվել։ Շուտ երևաց, որ գրական մեր ոսկեհուռ ցելերում ազնիվ սերմնացանի իր գործն է անում իր հանդ ու սարերի, իր ծնողների, իր արծիվների ու կաղնիների ձայներին սիրահար մի ճամփորդ, որի համար բացվող ամեն մի օրը երդումի մաքուր թերթ է թվում: «Հանդի հացի» հեղինակի մասին ջերմ խոսքեր ասվեցին. մինչևիսկ՝ հալալ լինի կերածդ կաթը։

«Երկնաքարեր» էր կոչել բանաստեղծն իր երկ­րորդ գիրքը, բայցև թերթերում, հանդեսնե­րում տպագրած ամեն մի ակնարկ, անգամ լրագրական հոդված հուշում էին, որ արդեն գալիս է արձակագիրը:

Եվ գալը չուշացավ՝ «Հիշողության կղզիներ» գրքում զետեղված համանուն վիպակը, գեղարվեստական ակնարկ­ները հարազատ եզերքի զավակի անանց սերն էին իր ծննդավայրի, մարդկանց հանդեպ, ոչ ուշացած տուրք, բայց խնկելի տուրքն էն անո՜ւշ, մամուռ ձայներին, որի մեջ մեծացել է ինքը։ Բակունցյան, թոթովենցյան կարոտյալ գծին իր արահետն էր մոտեցնում հեղինակը։

Ամեն մեկից չէ, որ ժամանակը պահանջ­ներ ունի։ Գրողից հաստատ ունի. Ֆիդայական երգերն էին արթնացնում արյան կանչ ու հիշողության ճամփա ունեցող հայորդիները: Ազգային զարթոնք: Գրողն իրավունք չունի զինվոր չլինել։ Եվ նա բաց թողեց իր ներսում քնած առյուծին՝ պատմավեպ Մեթերհեմ բանտի կալանավորի՝ Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովանյան) մասին։ Անդրանիկների, Ադբյուր-սերոբների, քաջ ֆիդայիների փաղանգի այս նվիրյալը արժանացել է բազում երգերի, զրույցների։

Այս վեպում երևում է ոչ միայն ժամանակի ու դեպքերի քաջատեղյակը, հետազոտողը, պատմաբանը, աշխարհագրագե­տը, այլ, որ շատ կարևոր է, մեր ժամանակով այրվող մարդը։ Խիտ գիրք է, այնքան խիտ ու խոսուն, ֆիդայիների կռինչներին ու արծվաբներին հարազատ ճակատամարտերին «մասնակից», որ ավելցուկ ունեցավ։ Մամյանի «Ֆիդայիներ» պատմագեղարվեստական ակնարկների գիրքը անվարան կարելի է համարել «Սեթերհեմ բանտի կալանավորը» վե­պի արժանի հավելումն՝ ուղիղ իմաստով՝ ուրույն   դիմագծերով, որդիական երախտիքի զգացումով:

Լրագրող, գրող Ռևիկ Գրիգորյանի նման Իգնատ Մամյանն էլ մեր արծվենի կոինչներով, առյուծսիրտ, ամեն ինչ մոռա­ցող, միայն մեր գերյալ արնահողը հիշող ֆիդայիների անխոնջ կենսագիրն է, քաջա­զունների քայլող հանրագիտարանը։ Այսօր, իմ կրտսեր գրչեղբոր ծննդյան օրվա առթիվ ասվող այս խոսքում արժե հիշել — հիշատակել հրաշալի ուսուցիչ, նաև այս գրողների համար ուսուցիչ, մեզ «Ծովասարի ծաղիկ­ներ», «Քելե, լաո», բազմաթիվ երգեր, պատմ­վածքներ նվիրած գրող, վերինսասնաշենցի Գևորգ Հակոբյանին:

Ինձ համար պարզ է, որ Զորավար Անդ­րանիկի սերնդի ֆիդայիների անմոռաց կերպարները ինքնայրումով թղթին հանձնողը, նրանց իր արյան մեջ կրողը չէր կարող լուռ մնալ մեր օրերում, երբ արթնանում էր ազգը, երբ վտանգված էր հայրենի հողը։ Ղարաբաղ: Հայաստան։ Ազատության շեփորահարներն այնտեղ՝ սահմանի վրա են։

Միշտ անհանգիստ կյանքով այրվելով ապրող գրո­ղը ապրում է իր մեծ ցավը։ Ջահելներ են զոհվում։ Թվում էր, թե գաղթականություն հասկացությունը թողել ենք պատմության մեջ, ավելի շատ՝ ոճրապարտ մեր դարի սկզբում։ Ողբերգություն է եղել Նոյեմբերյա­նում, սպանվել են ոստիկանության տասնչորս ծառայողներ։ Ո՞ւմ մեղքով: Ախր, բոլորին ճա­նաչում էր: Նրանց ծնողներին, հարազատնե­րին նույնպես բարևել է: Կամքի ուժով, իրեն հազիվ զսպելով, գրեց ու 91-ին հրատարակեց «Եղերական լուսաբաց» վավերագրությու­նը՛ եղբոր իր մեծ ցավը դնելով ամեն մի դիմանկարի, ամեն տողի մեջ։ Սերը սրտի մեջ պետք է լինի։ Եվ նաև՝ ցավը։

Սիրո մեծ ցավ կա «Գեղամ կամ ընդհատված թռիչք» վավե­րագրական վիպակում։ Մեր օրերն են, մեր օրերի հերոսները։ Եվ հեղինակը նույն մա­քուր, անաղարտ սերն է տածում նրանց հանդեպ, ինչպես որ վաղուց խնկելի սևքա­րեցի սաքոների ու մյուս հայահողապաշտ նվիրյալների անունների շուրջ է բուրվառում իր բառերի լույսը։

Իգնատ Մամյանի հերոս­ներին, ինչպես իրեն՝ հեղինակին, չի կարելի չսիրել ախր, իրար շատ են Նման: Ախր, ոնց կլիներ, որ ֆիդայիների մասին գրողը թաքն­վեր իր գրասեղանի ետևում, երբ սահմանի վրա, երբ Ղարաբաղում զոհվում են իր նմանները, ավելի լավերը։ Սամվել Շահմուրադյանը զինվոր է (զոհվել է, բայց է՛), Բակուրը զինվոր է, Ռոբերտ Եսայանը զինվոր է, Հովիկ Վարդումյանը զինվոր է, զինվոր է Իգնատ Սամյանը։ Զինվոր է նա, ով գրող է:

Ի՜նչ սիրով ու ջերմությամբ է գրում էս հողին կառչած մարդկանց մասին: Գրական վաստակին համահավասար, գուցե ավելի մեծ է Իգնատի լրագրողական ծառայությունը, որը երբեք էլ սոսկ լրագրություն չէ: «Խորհրդային Հայաստան» թերթի թղթակիցը լինելու տարիներին ավելի ճանաչեց կյանքը։ Մեր շատ գրողներ են տասնամյակ­ների ընթացքում իրենց խոսքն ասել «Գրական թերթում»։ Մամյանի համարձակ հրապարակախոսությունը այդ թերթի պատմության համար պիտի մնա որպես փայլուն օրինակ։ Ընդվգող բնավորությունն ավելի շատ երևաց այդ թերթում: Բախտ է ունեցել խմբագրելու ոչ միայն Նոյեմբերյանի «Ծիածանը», այլ նաև Երևանում հիմնադրել ու խմբագրել է «Ձայն օրինաց», ապա «Աոավոտ» թերթը։ Վեպ է գրել թե պատմվածք, ակնարկ թե հոդված, նա մնացել է իր ուրույն, ասես Չարենցի արձակից ու պոե­զիայից դասեր քաղած լեգվի ծառան: Բայց լեզվից առաջ նա իր եզերքի ծառան է, իր երկրի զինվորը։ Պատերազմի ժամանակ նա ամենուր էր, բայց ավելի շատ՝ իր հայրենի Նոյեմբերյանում, զինվորների հետ, հողին պինդ կառչած մարդկանց մոտ։

Իր վայելուչ ծննդյան 50-ամյակը անվա­նի բանաստեղծը, հրապարակախոսը, արձա­կագիրը, թարգմանիչը դիմավորում է «Ոգե­կանչ» բանաստեղծությունների ընտիր, սպասված ժողովածուն ընթերցողի սեղա­նին դրած։ Նորից ժամանակների մեջ է թա­փառում բանաստեղծի միտքը: Նորից հար­ցերի ծառն է հառնում, նորից լեռնանում են հարցականները՝ ովքե՞ր ենք մենք, որտե­ղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում։ ժողովրդին թողնենք իր հավերժական հոլովույթի մեջ, իսկ նրա բանաստեղծ որդի Իգնատ Մամյանը թող մնա իր եզերքի զինվորը, զարմանալի համեստ զինվորը, մնա որպես ինքն իր հերոսներից մեկը, մարդ, որ ձայն, կանչ, արյուն, բաո ու բան, սեր ու խնդում ունի տալու իր ժողովրդին…

Հրաչյա  ՍԱԹԵՎՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ տե՛ս «Հայաստան» թերթի 02.07.1997թ. համարում

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.