ԴԱՀԻՃԸ

eveningՈւ երբ փայլեց կացինն օդում՝
Գլխատելու դարձյալ մեկին,
Դիմակն ընկավ… և ապշահար
Ոռնաց ամբոխը զարմանքից։

Նրա առջև — դահճի շորում
Կանգնել էր խեղճ մի հպատակ,
Որ երգում էր տոն օրերին
Եկեղեցու զանգերի տակ։

Եվ աղոթում էր տանջահար՝
Երկինք պարզած դեմքն աղերսող,
Թե՝ զարդարիր այս կյանքը պաղ
Անմեղության շքեղ լույսով…

Ոռնաց ամբոխը հին հովտում
Ու զարմանքից փոշիացավ.
Դահիճ, կացին — բյուր դարերի
Մշուշի մեջ անէացավ։

Զոհն է միայն, որ անտեղյակ
Եվ անհաղորդ կատարվածին,
Գլուխն արնոտ կոճղին դրած՝
Դեռ սպասում է հարվածին։

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s