ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՔԱՂԱՔ

YerevanԱրժանացել է «Էրեբունի-Երևան»-1986-ի գրական մրցույթի առաջին մրցանակի

…Պիտի հառներ մի քաղաք մրրիկներից պատմության,
Ամպեր հավետ` պաշտպանված կործանումի չար դևից,
Պիտի նրա որմերին ցոլար կարմիրը որդան
Եվ նռները ճա~ք տային հազարամյա արևից:
Եվ դու եղար, Երևա~ն, վաղնջական իմ քաղաք,
Երազների, սերերի հանգրվանը հավերժող,
Քո գմբեթից ղողանջեց մեր հավատը որպես զանգ`
Արարումի զորությամբ համակելով ժայռ ու հող:

…Ես ասում եմ Երևան` մագաղաթե հին գրքից
Միջնադարյան ծաղկողի ձայնն է ելնում դողացող,
Ես ասում եմ Երևան, և լցվում է իմ հոգին
Բյուրականյան աստղերի կապտաշողուն զնգոցով:
Շշնջում եմ` Երևան, և ինձ հառնում են սիրով
Շատրվաններ նվագող և խշշոցներ հեզ բարդու,
Ու տաճարներ` գիտության պայծառամիտ քրմերով,
Որ քո գալիք օրերի հպարտությունն են կերտում:

Եվ քանիսը, Երևան, քո պատկերին կարոտած`
Աղոթում են քեզ համար տաճարներում ուրիշի,
Ուրախանում են քեզնով` հոգիներում խինդի լաց,
Ու մղվում են դեպի քեզ օտարության մշուշից…
Ինչպես բառն ու հնչյունը կոմիտասյան մեղեդու
Եվ դեղձենու բուրմունքը` լուսաբացում մայիսի,
Շաղախված եք իրար մեջ խաղաղությունը և դու,
Երևան իմ, Երևան, քաղաք կյանքի ու հույսի:

Եվ աշուն է, Երևան, ու վրձինը Սարյանի
Կախարդական գույներով ներկել է ծառ ու փողոց.
Այս ի՞նչ երգ է մեր ներսում, որ չի հնչում բերանից,
Բայց լցնում է մարմինը երանության տաք դողով…
Իսկ քո դեմքին` երջանիկ արարչության լույսի շող,
Եվ շուրթերիդ` հնամյա-հավերժական մի երդում,
Դու գնում ես քո պայծառ երազների դրոշով
Այս աշխարհի հին ու մեծ քաղաքների շքերթում:

11/10/1986թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s