ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԻ ԱՌԱՋ

Ո՞վ ասաց, թե մենք հոգսերից թեքված՝
Երգում ենք միայն թախծալի երգեր,
Ո՞վ ասաց, թե մենք չենք կարող երգել
Շքեղ սերերի տոն ու վերադարձ:

Ո՞վ ասաց, թե մենք զանգեր ենք խռով
Ու չենք կամենում այլևս հնչել,
Օ, ո՜չ, մենք գիտենք վսեմ ղողանջել,
Բայց ո՜չ ձեզ համար ու ձե՛ր պատվերով,

Այլ՝ հոգիներում ցուրտ ու մորմոքող,
Ուր ձեր շահերից չկա մի ցոլանք,
Ուր ցավը սեղմած ատամների տակ՝
Չեն ուզում «պղծել շուրթերն անեծքով»:

Մե՛նք էլ չպղծենք: Հարցում չենք անի՝
Բերքն ով է հնձում, սերմն ով է ցանել,
Միայն չփորձեն մեզ ուսուցանել
Ազգասիրության ձև ու չափանիշ:

Միայն չհուշեն՝ սրբացածների
Հիշատակն ինչպե՞ս պետք է փայփայել,
Կամ ինչպե՞ս պետք է աչքերում պահել
Ոսկեղեն ցոլքը մայրամուտների…

Չասեն՝ ի՞նչ բան է տառապանք ու կին,
Չթելադրեն հույս ու ներշնչում,
Կամ՝ սերն ինչպես է սիրտը նվաճում,
Կամ՝ ցավն ինչպես է ավերում հոգին:

Մեզ հարկավոր չեն խորհուրդներ դատարկ,
Քանզի աղմկոտ փառքերից հեռու,
Բայց մե՛նք ու մե՛ր պես տղերքն են կռում
Հրացոլ խաչը պատվասիրության:

©Իգնատ Մամյան
«Վայրի Մեղր», 1999
«Հայաստանի Հանրապետություն», 23/11/1999
«Առավոտ», 12/12/1998

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s