ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻՆ

(Ընկերոջս, լեռներն ու անապատները հոգում անթեղած բանաստեղծին)

Ձախից՝ Արծրուն Հարությունյան, Սամվել Բեգլարյան, Ֆրունզիկ Մամյան,Միշա Մուրադյան: Կենտրոնում՝ Իգնատ Մամյան:

Ինչքան սիրուն ես լեռներդ երգում,
Գնչուներ սիրում խելառ-խենթի պես,
Նժույգներին ինչպե՞ս ես սանձում
Արոտների մեջ իրենց հրակեզ:

Տխրում ես մենակ կաղնու ստվերում,
Մասրենու փուշը սրտիդ մի նիզակ,
Ապա բեդվին ես ավազուտներում,
Մենակ ցավերիդ հլու ու ներհակ…

Յուրայիններից քանի՞սը լքեցին,
Աղոթքդ հիմա ու՞մ ես ձոնելու,
Նավազներդ, ա՜խ, ծովում մնացին.
Հույսերիդ նավը ո՞նց ես թիելու…

Արոտներում նժույգներ կան դեռ
Մտրակի զարկը մեջքին չդիպած,
Անմոռաց գնչուն քո սերն է անմեռ
Յուր տափաստանում՝ կրակ չմարած…

Ավա՜ղ լռել է քնարդ հանկարծ
Կրկին խոսիր խոհերիդ հանգույն,
Իզուր է հոգիդ տխուր, ամպամած,
Չտրվես եղբա՛յր, գույներին դժգույն…

Սամվել Բեգլարյան

Իգնատը սիրում էր այս ծառը և կոչում «Հերոսիմա»
Իգնատը սիրում էր այս ծառը և կոչում «Հերոսիմա»
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s