ՈՐՊԵՍ ԼԱՐԱԽԱՂԱՑ

Ո՛չ հավատացյալ, ո՛չ էլ հերձվածող,
Հոգնել եմ ամեն ծես ու հանդեսից,
Դանեմարքայի տանջալի հարցով
Էլ չեմ կամենում խոշտանգել ես ինձ:

Լինել-չլինել… Կյանքում այս թխպած,
Թալանի, ստի այս երթում անղեկ
Ոչ լինելն է մի երանելի բան,
Ոչ չլինելը՝ սոսկալի աղետ:

Սակայն եթե կամ՝ ի՞նչ հույսի խաչվեմ
Եվ ի՞նչ խորհուրդներ շշնջամ որդուս,
Լինել-չլինել բառերի միջև
Կա՞ արդյոք այնչափ մի տարածություն,

Որ գոնե մի պահ, թևերս բացած,
Քամու, թռիչքի շունչ առնեմ օդում,
Եվ… մնացյալի հե՜րն էլ անիծած,
Ես դեռ կարող եմ մարդ ասել մարդուն:

Բայց ո՞վ է լսում, ո՞վ է հասկանում.
Բութ շողացնելով բիբերը դեղին‘
Մեկը կամուրջն է մատնացույց անում,
Մեկը պարզում է սրվակը դեղի…

Լինել – չլինել բառերի միջև
Ձգված գծիկը – դալուկ մի պարան,
Ու տակը – անդունդ, ու ես հևիհև
Տարուբերվում եմ անդունդի վրա:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.