Մեղմ ջահերի լույսերի տակ

Գծանկարը՝ Գ. Մարիկյանի
Գծանկարը՝ Գ. Մարիկյանի

Մեղմ ջահերի լույսերի տակ,
Փայփայելով իմ հույսն անքուն,
Դեռ ապրում եմ ես միայնակ
Սիրո կապույտ ապարանքում։

Ու տենչալով անցյալն ու քեզ,
Հառաչելով անունը քո,
Մարմրում եմ շշուկի պես
Մեղմ ջահերի լույսի ներքո։

Քո կարոտին չկա՜ հագուրդ,-
Ճռնչում են դռները փակ…
Քամիների նվագ է ցուրտ
Ապարանքի պատերի տակ։

Լռություն է շուրջը խորին,
Ու թե ձայն կա ապարանքում,
Դա մարմարե աղոտ սալին
Իմ արցունքն է թախծո~տ զնգում։

… Շուտով կարոտը կքնի,
Ոսկե ջահերը կմարեն,
Եվ իմ հոգին լաց կլինի
Կամարների տակ մարմարե։

Ու երբ զնգա աղոտ սալին
Վերջին կաթիլն իմ արցունքի,
Երբ դռները խուլ ճռնչան,
Թե քեզ ոչինչ էլ չի փրկի,

Կելնեմ կապույտ ապարանքից
Գահազրկված արքայի պես,
Մի նոր կյանքի համար կրկին
Որոնելու քո սերն ու քեզ:

© Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999,
«Գարուն» թիվ 6, 1981

Advertisements

One thought on “Մեղմ ջահերի լույսերի տակ

  1. goharԱյս հրաշք բանաստեղծությունը կարծեմ 80-ականներին էր, որ տպագրվեց Գարունի էջերում. մեկ ընթերցումով այն ժամանակ անգիր էի արել… Հրաշալի անակնկալ էր… Վայելք… Գ.Գ.

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.