Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը

Ես մեր տիրոջ ձայնին հլոIgnatMamyanւ
Եվ չարչարյալ բախտիս կամոք
Գալիս էի փարատելու
Ձեր խեղճ հոգու ցուրտն անամոք:

Գալիս էի հաղորդելու
Մխիթարող լույսն Արարչի,
Որ քարացած ձեր սրտերում
Սիրո հունդը նորեն շնչի:

Եկա-տեսա՝ դռները փակ
Ու ինձ ոչ ոք չէր սպասում,
Անձրևահար քիվերի տակ
Թոքախտավոր մութն էր հազում:

Տեսնում էի մռայլ դեմքեր՝
Հայացքներում ոչ սեր, ոչ խիղճ:
Ես խոսեցի, սակայն նրանք
Չկամեցան լսել ոչինչ:

Իմ շորերում անձրևաթաց,
Կերկերանքով տխուր ձայնիս,
Նման էի ես անկասկած
Բախտախնդիր մուրացկանի:

Բայց ի՞նչ կար, որ ինձ ինչ տային:
Ունեին լոկ… անեծք ու քար,
Որ չարությամբ դժոխային
Մատուցեցին շռայլաբար…

… Ջարդում էին անզուսպ, վայրագ,
Ինչի՞ համար, ախ, ո՞ր մեղքիս:
Թևն արյունոտ մի հրեշտակ
Լաց էր լինում ամպի ճեղքից:

Փշրեցին ինձ գազանորեն՝
Չլսելով աղերս ու հարց:
Եվ այդպես էլ պիտի լիներ,
Ի վերո՜ւստ էր այդպես գրված:

Ես ի՞նչ էի. լույսի պատյան,
Ու պատյանը պիտի ջարդվեր,
Որ մեր Տիրոջ մեծ բարության
Շքեղ լույսը միջից հորդեր:

Ու ես ոչինչ, լո՛ւյսն էր ափսոս.
Քաղաքն, ախր, նույնը մնաց՝
Նույն պատերն ու ծառերը գոս,
Նույն շները վայրենացած,

Եվ նույն մարդիկ՝ մահվան դեմքով,
Որ ձեռքները պարզած քարին՝
Սպասում են մռայլ կրքով
Աստծո հաջորդ առաքյալին:

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր»,1999
«Առավոտ», 12/12/1998

Advertisements

One thought on “Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը

  1. Այսօր…. Չէ, ոչինչ չեմ ուզում ասել,քանզի դու միշտ կենդանի ես՝ որպես Տիրոջ մեծ բարության լույսը կրող, որպես, քո խոսքերով ասած, «խղճի բարոմետր»: Խաղաղությու՜ն………..

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.