Արտավազդ Սահակյանին

Երկտող բարեկամիս

24236739Հոգսից ճնշվածների, քամուց քշվածների այս ժամանակն իր ճեղքերից դեռ ունի ներթափանցող լույսի ցոլքեր, որի համար պիտի ցրտից ու տապից ճաքճքված մեր շուրթերով փառք տանք Աստծուն:

Գոհություն հայտնենք, որ դեռ ուժ ու կամք ունենք մեր միջի լավին, արժանավորին, նվիրյալին հողմերի բերանը չտալու: Նաև խոստովանենք, որ դրա համար մեր ուժն ու կամքը երևի թե քիչ է, ու երբ այլ-հեռավոր վայրերում մեծ փառքերի ենթակա մեր նվիրյալը հավատարիմ է մնում մեզ ու ազգային մեր հույսի անընդհատ ցնցվող ու ճաքճքվող պատին՝ ապա նախ և առաջ իր սեփական արժանապատվության ոսկե մեխերի շնորհիվ:

Այդ նվիրյալներից մեկը դու ես, բժիշկ Արտավազդ Սահակյան: Ես կամ այդ պատվին ավելի արժանի մեկ ուրիշը երբևէ գիրք կգրի Նոյեմբերյանի Կողբ գյուղի մեծավաստակ մանկավարժներ Բագրատ Սահակյանի և Արփիկ Էզդանյանի ազնվական ընտանիքի, նրանց չորս զավակների մասին, որոնցից երեքը բժիշկ են, մեկը՝ ֆիզիկոս, և կյանքն ապրում են ծնողների նման՝ լույս ճառագող կերոնի օրենքով: Դա կլինի հետո: Իսկ այսօր, այս պահին պարզապես շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ: Շնորհավորում եմ բոլոր այն տառապյալների անունից, որոնց ապաքինել ես դու, և անունից բոլոր նրանց, ում այսուհետև պիտի ամոքես: Աղոթում եմ Տիրոջը, որ առողջություն ու երկար կյանք տա քեզ ու քո նմաններին:

Եղբայրդ՝
Իգնատ Մամյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 23/02/2000թ.

Advertisements

One thought on “Արտավազդ Սահակյանին

  1. Մեկ այլ առիթով Իգնատ Մամյանը գրել էր. «Եթե Կողբն ընկալենք որպես մատանի, ապա Բագրատ Սահակյանի ընտանիքը կլինի այդ մատանիքը զարդարող ակը»: Ճշմարիտ է բանաստեղծը:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.