ՁԱՅՆ ՀԵՌԱՎՈՐԻ

Հին ընկերոջս

22082014

Շքեղ գնացքները կհեռանան կրկին
Իրենց երանելի նվագներով, լույսով,
Ու հին կայարանի անձրևահար մայթին
Մենք կմնանք դարձյալ մեր հին մի քանիսով:

Մենք եմ ասում, սակայն ես ձերը չեմ արդեն,
Ոչ էլ իմն եմ, ոչ էլ մեկինն այս աշխարհում,
Ես մշուշի խորքում տարուբերվող լապտեր
Ու չգիտեմ՝ արդյոք ում համար եմ վառվում…

Իմ լույսն իմ օրերի հիշողությունն է թանկ,
Ու խավարն ու քամին որքան էլ ինձ տանջեն,
Ես չեմ կարող փոխել իմ սերն ատելության
Եվ անիծել մեկին, ում եղբայր եմ կոչել…

Ես ձեր մեջ եմ սփռել կարոտներն իմ անքուն,
Երազներն իմ բոլոր ձեզ եմ շշնջացել
Եվ հին սիրո լույսն եմ ահա շողարձակում,
Լույսը, որ ոչ ոքի հարկավոր չէ գուցե:

…Սերերում այս հանգչող, երգերում այս տկար
Ես ձերը չեմ հիմա, ոչ էլ իմն եմ արդեն,
Սակայն պիտի ցոլամ, պիտի վառվեմ այնքան,
Մինչև մառախուղից ինձ քարերով ջարդեն:

©Իգնատ Մամյան
«Գրական թերթ», 02/11/2007

Advertisements

2 thoughts on “ՁԱՅՆ ՀԵՌԱՎՈՐԻ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.