Բախտիար Վահաբզադեին՝ ի պատասխան նրա «Հողից բաժին չեն տա» հոխորտանքի

Լուսանկարը՝ «Hetq.am»-ի
Լուսանկարը՝ «Hetq.am»-ի

Ես – քրիստոնյա և քաղաքակիրթ,
Ես- հայ բանաստեղծ բարու և սիրո,
Չեմ կրկնելու քո բառերը բիրտ,
Քեզ չեմ դիմելու քո սև խոսքերով:

Քանզի չեմ ատում: Ես խղճում եմ քեզ,
Ու թեև պոետ՝ լույսով ներշնչուն,
Բայց քո շուրթերից երգի փոխարեն
Դահճային արնոտ բառեր են հնչում:

Սպառնում ես ինձ՝ արյու՜ն կհեղվի…
Հավատում եմ քեզ, օ, պետք չի երդում,
Դա հին արհեստն է քո վայրագ ցեղի,
Որ վերհիշեցիր դու Սումգայիթում:

Վստահ եմ, գիտե՜մ, պետք չի, բարեկամ,
Հայհոյանքներդ երդումով օծել.
Տաճա՞ր ես շինում, որ չհավատամ,
Մատյա՞ն ես ծաղկում, ուժիդ կասկածեմ…

Ես քեզ խղճում եմ, որ ատում ես ինձ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրենց հայհոյող խենթ արարածին:

… Խանձված բնակիչ դու չոր դաշտերի,
Այդ ի՞նչ լեռներ ես վկայաբերում,
Որ իբր հայոց ջինջ գագաթներին
Ապաստանել են իրենց ստվերում:

Դու լեռներ չունե՜ս բարձր ու հողմահար,
Քոնը՝ շոգ հովիտն ու ծովն է աղի,
Քո ագռավները չեն հասնի, երբեք,
Արծվալեռներին հայոց Արցախի:

Քո ագռավները կռինչով անհագ
Թառելով իմ սուրբ խաչքար ու վանքին
Քո թշնամանքն են հավաստում ահա
Եվ նենգությունը Մեծ Ստահակի…

Ինչքան էլ, սակայն, թույնդ շառաչի,
Ինչքան էլ ոռնա ոխդ արնաբաշ,
Իմ Գանձասարը չի դառնա մեջիտ,
Իմ սուրբ խաչքարը չի դառնա խաչդաշ:

Ես քեզ չեմ ատում: Քեզ խղճու՜մ եմ լոկ
Որ անզոր ելել ի դեմ Պատմության,
Ու մեղքերի մեջ այսպեռս թաղվելով՝
Ուրիշի հողին կոչում ես վաթան:

Ճշմարտությունից դեմքդ մի՛ թեքիր,
Մի՛ ամբաստանիր կրքերով անսանձ.
Ո՛չ շիրիմն է պետք ինձ քո Բաբեկի,
Ո՛չ քո նամուսի լաթը ճմռթված:

Ես իմ երկիրն եմ ուզում լեռնաշեն,
Իմ հայրենիքը-դարերում անթիվ.
Դու քո սև թաթը հետ պիտի քաշես
Նրա ալեկոծ բախտի ճակատից…

…Ու թե այնտեղ է աճյունը պապիդ,
Ապա դու նրան՝ նախորդին քո թանկ,
Պիտի անվանես թալանի ճամփին
Ալլահիդ կամքով ընկած ասպատակ:

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
1988թ., մարտ, Երևան

24/06/1988թ. մասնակի կրճատումներով հրատարակվել է Բեյրութի «Արարատ» օրաթերթում

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.