ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

hamosahyan1.

Հորանջում էին կածանները թաց,
Եվ ի՞նչ էր տեսել ժայռը երազում…
Քարափի գլխին իրար խառնված
Կայծկլտում էին աստղեր ու մասուր։

Քարայրների մեջ խշշում էր քամին,
Լույսի բուրմունք էր, շքեղ առավոտ,
Մեկը կանգնել էր անձավի շեմին՝
Աչքերը` խոնավ, ձեռքերը՝ կավոտ։

Եվ անդունդների խավարին թեքված՝
Ձեռքով էր անում, ա՜խ, ի՞նչ էր ասում…
Քարափի գլխին իրար խառնված
Կայծկլտում էին աստղեր ու մասուր։

2.

Դարձյալ դղիրդ է բախվող ամպերի,
Հրեղեն լույսի ցոլքեր են վետ-վետ։
Կայծակը խփեց տապանաքարին—
Այրվող մամուռը խունկ է բուրավետ։

Կայծակը խփեց տապանաքարին —
Նա ոչինչ չզգաց, ոչինչ չիմացավ…
Միայն խորքերում մռայլ քարայրի
Տխրորեն ոռնաց հինավուրց մի ցավ։

© Իգնատ Մամյան
«Վայրի մեղր»,Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.