ԵՂԵՐԵՐԳ ՍԻՐՈ ԾՆՆԴՈՎ

ignatmamyanԹխպոտ երկինք, դատարկ հովիտ, վայրի ծով.—
Ես չկայի, դու չկայիր, նա չկար.
Անձրևահար բլուրների վրայով
Անցնում էին թռչունները խուռներամ։

Գնում էին դեպի ծառերը հեռու՝
Օդը լցրած աղեկտուր կանչերով,
Ու չէր փոխվում ոչի՜նչ, ոչինչ աշխարհում՝
Սառն արևի վառվելով ու հանգչելով։

Երկրի վրա սողում էին գորշ ամպեր,
Ճչում էին մրրիկները խելագար,
Բայց ո՞վ պիտի այս ամենից սարսափեր.
Ես չկայի, դու չկայիր, նա չկար։

Հովիտներով թռչում էին հողմ ու ձի,
Մութ գետերի հառաչանք էր ափն ի վեր,
Ո՞վ պիտի գար շղարշներով թափանցիկ,
Որ զարհուրած այդ աշխարհը կախարդեր։

… Ո՞վ առաջինն ալեկոծվեց նրա դեմ,
Ո՞վ ընդունեց նրա ողջույնն աստղաբառ,
Ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս եկավ— ո՞վ գիտե.
Ես չկայի, դու չկայիր, նա չկար։

Հավքերը դեռ ճչում էին խուռներամ
Ու խառնվում հավերժական մշուշին.
Մենք նո՞ր պիտի հայտնվեինք աշխարհում,
Թե՞ հողմն արդեն շաղ էր տվել մեր փոշին…

© Իգնատ Մամյան
Advertisements

2 thoughts on “ԵՂԵՐԵՐԳ ՍԻՐՈ ԾՆՆԴՈՎ

  1. svetlana Աշխատել եմ Դիլիջանի Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը և անձամբ ծանոթ եմ եղել Իգնատ Մամյանին:
    Կարդում եմ հիմա իր պոեզիան և հիանում:
    Հազար ափսոս, որ անժամանակ հեռացել է կյանքից։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.