ԵՐԿՐԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

mamyanignatԳեղարվեստական երկ ծնվում է այն ժանամակ, երբ գրողը արտահայտում է ապրված զգացումներ և մտքեր, ելնում է իրականությունից: Ի. Մամյանի «Երկնաքարեր» բանաստեղծությունների ժողովածուն կրկին հաստատում է այս վաղեմի ու հանրահայտ, բայց երբեք չհնացող ճշմարտությունը, ժողովածու, որը ծնվել է գրողի պարտքի և քաղաքացիական պատասխանատվության խոր զգացումից:

Պատահական չէ, որ այն բացվում է «Ո՞րն է երկիրդ» բանաստեղծությամբ: Ընթերցողը գրքի հենց առաջին տողերից պատրաստվում է լսել սրտամոտ խոսքեր: Եվ թեպետ ժողովածուն կրում է «Երկնաքարեր» վերնագիրը, այնուամենայնիվ, նրա առանցքը կազմում են հենց երկրային հոգսերն ու մտահոգությունները:

Այն ժողովուրդը, որն անցել է տառապանքի ուղիներով, կորուստներ ունեցել, չի կարող անտարբեր նայել իր վերածնված երկրի ներկային ու ապագային: Ահա թե ինչու օրինաչափ ու բնական է, որ առաջին շարքերին ավելանում են «Տագնապները» և «Տագնապալի վերադարձ» պոեմը՝ ուղղված պատերազմի նորօրյա հրձիգների դեմ: Այն, որ մեր օրերի հրատապ խնդիրները նշված գործերում արծարծված են խոր գեղարվեստական ուժով, առանց մերկապարանոց հայտարարությունների, արժանի է իսկապես բարձր գնահատականի:

Ժամանակների փոխկապակցված շղթայի մեջ բանաստեղծը առավելությունը տալիս է ներկային: Անցյալը դաս է, որը պետք է մշտապես նկատի ունենալ և հիշել, ապագան էլ ծնվում է ներկայից. ահա սա է պատճառը, որ Ի. Մամյանին առանձնապես մտահոգում են հենց ներկան, իրականությունը: Երկիրն ու երկրայինը, որոնց արտացոլումը բանաստեղծի իսկ կողմից դիտվում է իբրև ստեղծագործական հավատամք, բացում են մի զարմանալի աշխարհ, լի և՛ երջանկությամբ, և՛ ցավերով: Հրաշքներ որոնող ու գտնող բանաստեղծ է Ի. Մամյանը: Անհնար է չնկատել, որ նա ամեն ինչում որոնում է գեղեցիկը, անգամ սովորական առարկաները նրա պատկերմամբ ձեռք են բերում ինչ-որ գրավիչ, առինքնող էություն, իրերը շնչում են գեղեցկությամբ: Բնական է, որ հենց նման աշխարհընկալում ունեցող բանաստեղծը առավել խոր ցավով է զգում այն, ինչ անհարիր է գեղեցկին և բարուն: Այստեղ նրա խոսքը դառնում է առավել ազդեցիկ ու հնչեղ: Բանաստեղծը մարդկության հարատև տագնապներն ապրում է իբրև անձնական ցավ/,,Օձը,,/, որոնում ճշմարտությունն ու մոգական բառը, որով պետք է այն կյանքի կոչվի /,, Բառը,,/: Ստեղծելով խորհրդանշական պատկերներ` Ի . Մամյանը ձգտում է, սակայն, միշտ լինել հասկանալի ու պարզ և հենց այդպես էլ հակադրվել ,,ինքնագոհության բարկ արևին, որի տակ «անտարբերության փշեր են աճում»/ «Եվ խիղճը՝ որպես հեռացող արքա…»/: «Ճիչը» բանաստեղծությունը որոշ իմաստով ծրագրային բնույթ է կրում:

«Երկնաքարեր» ժողովածուն ունի զարմանալիորեն գրավիչ լեզու:

Այս հարցում նա հայ դասական բանաստեղծության և հատկապես Վ. Տերյանի արվեստի անմիջական ժառանգորդներից է, և ոչ միայն չի փորձում թաքցնել դա, այլև արտահայտում է ուղղակի մեջբերումներով: Այն գեղագիտական դիրքորոշումը և ստեղծագործական սկզբունքները, որոնց հետևում է Ի. Մամյանը, թույլ են տալիս ակնկալելու նոր և ավելի արժեքավոր ձեռքբերումներ:

Ա. Ափինյան
«Երեկոյան Երևան» 1985, 24 սեպտեմբերի

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s