ԱՆԾԱՆՈԹԸ

776699Ոչ անունն եմ հիշում, ոչ՝ պատկերը հիմա—
Ո՞վ Էր, ո՞ւր էր գնում թխպոտ արահետով,
Հին սրինգը ծոցում հառաչում էր կամաց,
Ու մախաղն էր լցվում անձրևային մութով։

Ա՜խ, սրինգը ծոցում, մաշված մախաղն ուսին,
Մինչ օրորում էին ցուրտն ու մշուշը մեզ,
Նա պատմում էր շքեղ անհայտության մասին,
Եվ շողշողում էին բառերն աստղերի պես։

Այնտեղ, ասում էր նա, չկա ոչինչ թաքուն,
Չկա վախ ու տագնապ, մոռացումի թախիծ,
Կյանքը ճախրանք է հեգ, մահն՝ արծվային անկում,
Ու չեն տնքում մարդիկ կորուստների ցավից։

Դու զարդարվիր ինձ պես երազներով նախշուն,
Լքի՛ր, ասում էր նա, տանջանքները քո սին,
Ես մի նավակ ունեմ կապույտ ծովախորշում,
Որ մեզ կհասցնի Հավերժության Կղզին։

Երջանկությունն այնտեղ շուշանի պես ծաղկում,
Սերը խշխշում է արմավենու նման,
Ադամանդի փայլով հույսն է շողարձակում…
Ի՞նչ էր ասում ուրիշ — ախ, չեմ հիշում հիմա։

Եվ ղողանջում էին բառերն աստղերի պես,
Չկար անձրև ու մեգ, չկար թխպոտ աշուն,
Ամպի քուլաները ճողփում էին ասես,
Ու ես նավակ էի կապույտ ծովախորշում։

Գնում էինք անվերջ խոնավ արահետով,
Եվ ո՞ւր էինք գնում — ախ, չեմ հիշում հիմա,
Հին մախաղը լցվել անձրևային մութով
Եվ սրինգը ծոցում հառաչում էր կամաց։

Ինձ կանչում էր հեռու երգը ծովահարսի,
Բայց — սպասիր մի պահ, հիմա կգամ, ասաց,
Ու սրինգը ծոցում, մաշված մախաղն ուսին՝
Սուզվեց քարանձավի մառախուղի մեջ թաց։

Ոչ անունն եմ հիշում, ոչ՝ պատկերը հիմա,
Ո՞վ էր, ո՞ւր էր գնում թխպոտ արահետով…
Ու սրնգի նման հառաչում եմ կամաց,
Մախաղի պես լցվում աշնանային մութով։

Եվ սպասում եմ դեռ քարանձավի շեմին՝
Լցված անհայտության կարոտներով նախշուն,
Թեև մշուշի մեջ մոռացվել է կղզին
Ու նավակն է փտել կապույտ ծովախորշում։

©Իգնատ Մամյան
«Ոգեկանչ», Երևան, «Նաիրի» հրատարակչություն,  1996
«Երկնաքարեր», 1985
«Գարուն» թիվ 7, 1982
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.