Երկնային աղերս

… Եվ կռունկն ընկավ թևատարած:
Եվ մեծ երամի հին օրենքով
Ընկածի տեղը – վերքի պես բաց,
Չի լրանալու ուրիշ մեկով:

Ընկածի տեղը – իրենն է լոկ.
Նա պիտի ահեղ համբերությամբ՝
Գոյի ձևերում փոխարկվելով,
Դառնալով ծաղիկ, արցունք ու ամպ,

Ներսում երկնքի սերը խորունկ
Եվ հին թևերի խաչը պահած,
Աշխարհ գա նորից որպես կռունկ
Եվ գնա՜ դեպի իր տեղը բաց…

… Ու թե այս օրենքն աշխարհում կա,
Իմն ինչո՞ւ այսքան երկար տևեց.
Հազար դար առաջ ես ցած ընկա-
Տեղս դեռ բաց է երամի մեջ:

© Իգնատ Մամյան
«Ոգեկանչ», Երևան, «Նաիրի» հրատարակչություն,  1996
Advertisements

One thought on “Երկնային աղերս

  1. Հայրենասիրական Ոգով գրված բյուրեղյա գործ, որի ճաճանչները դեռ շա՛տ երկար Լույս են սփռելու, մե՛ր Գալիքի ճամփեքին.. Այնքա՛ն ժամանակ, մինչև մե՛ր Բախտի Կռունկը, լայն թևածելով լրացնի մե՛ր Ազգային բացը… փառք ու պատիվ Մե՛ծ Պոետի Մե՛ծ Գործին…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.