ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐՈԻՆՈԻ ՄԱՀԸ

miaynakceruni

Նրան դուրս բերին անշուք դագաղով
Արվարձանային ինչ-որ նկուղից:
Ծանոթ-բարեկամ՝ մի քանի հոգով:
Ոչ նվագախումբ, ոչ սգո թախիծ:

Ինքն էր խաչել իր ձեռքերը կրծքին
Եվ մահից առաջ աչքերը գոցել:
Տանտերն ասում էր. ողորմի հոգուն,
Խեղճը հինգ ամսվա վարձը չէր մուծել…

Ոչ ողորմաթաս, ոչ բառեր գթոտ:
Գրքեր ու թղթեր և հին վերարկու—
Ինչ մնացել էր նրանից հետո՝
Տանտերն ամփոփեց մաշված ճամպրուկում:

Թող մնա, ասաց, չի խանգարում ինձ,
Թող մնա թեկուզ մի քանի տարի,
Գուցե մեկը գա դրանց հետևից
Եվ իմ հինգ ամսվա վարձն էլ վճարի:

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999

Advertisements

One thought on “ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐՈԻՆՈԻ ՄԱՀԸ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.