Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել Թումանյանի, Չարենցի, մեր մյուս մեծերի բացած հունը»

Շատ դժվար է անցյալ ժամանակով խոսել Իգնատ Մամյանի մասին, ընկերոջ մասին, գրողի մասին, հայրենասեր մարդու մասին:

Իգնատ Մամյանը իսկական տաղանդ էր, ով ուներ մի քանի շերտեր: Էդ տաղանդի յուրաքանչյուր առանձնահատկությունը կարող էր մի մարդ ապրել 60, 70, 80 տարի և համարեր, որ ապրել է լիակատար կյանքով:

Որպես բանաստեղծ Մամյանը թողեց շատ կարևոր, շատ մնայուն, մեր հայ քնարերգության էն ամենազուլալ, ամենավճիտ ակունքներից եկող մի ժառանգություն. երբեք չտրվեց գրական և ոչ գրական փորձարարություններին, երբեք չենթարկվեց էդ մոդեռնիստական փորձարկումներին և էն հունը շարունակեց պահել, ինչ-որ մեր դասական քնարերգության մեջ Թումանյանը, Չարենցը, մեր մյուս մեծերն են բացել:

Մամյանի լավագույն ստեղծագործությունները շատ երկար կմնան 20-րդ դարի հայ պոեզիայի էն անթոլոգիաներում, որոնք պետք է ներկայացնեն մեր քնարերգության լավագույն նմուշները:

Տեսանյութը՝ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության

Իգնատ Մամյանի տաղանդի մյուս առանձնահատկությունը արձակի և հրապարակագրության մեջ բերած մեծ վաստակն է, էն վիթխարի ներշնչանքը, որը նա ստանում էր իր երկրից, ժողովրդից, հայրենիքից, հատկապես իր ծննդավայր Նոյեմբերյանի հողից, ջրից, բնաշխարհից: Սա ուղղակի մի վճիտ աղբյուր է, հորդաբուխ աղբյուր: Եվ ես պետք է էս թեմայի մեջ շեշտադրեմ մեր ժամանակակցի կերպարը, մեր ազատամարտի հերոսների կերպարները… Նա հիմնադրեց մատենաշար, որի մի քանի հատորները հասցրեց լույս ընծայել: Վստահ եմ, որ էդ գործը Գրողների միությունը պետք է շարունակի: Էն բոլոր գրքերը, որոնք նվիրված են Նոյեմբերյանին, Կոթիին, Ոսկեպարին, ընդհանրապես մեր հող ու ջրի մարդկանց և արժեքներին, ես կարծում եմ, որ դա էն հայրենասեր որդու մե՛ծ սիրո, մե՛ծ նվիրումի արձագանքն են:

Եվ, վերջապես, պակաս կարևոր տաղանդ չէր Իգնատ Մամյանի կերպարի մեջ նրա մարդկային նկարագիրը: Նրա էն մեծ ժառանգությունը՝ իր զավակները, թոռները, իր հրաշալի նվիրյալ կինը, ովքեր ամեն ինչ արեցին, որ Իգնատը կարողանա առօրյա կյանքում ապրել արժանապատիվ, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի ստեղծագործությունը նրա կենսագրության մեջ լինի առաջնային, ովքեր, վստահ եմ, այսուհետ ամեն ինչ պիտի անեն, որպեսզի մեզ հետ միասին, ընթերցողների հետ միասին, գրչեղբայրների, գրչընկերների հետ միասին մենք կարողանան արդեն, ցավոք, հետմահու մատուցել էն տուրքը, որը մեզ է վիճակված. հրատարակել և վերահրատարակել Իգնատի լավագույն գործերը և նրա հիշատակը, նրա անունը, կյանքը և գործը փոխանցել սերունդներին:

Լևոն Անանյան
Հայաստանի գրողների միության նախագահ
29/06/2008թ., Նոյեմբերյան
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.