ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ,
Հատակը պաղ, պատերը թաց,
Սարդը կախվել առաստաղից
Կամաց-կամաց իջնում է ցած։

Ներսը մշո՜ւշ,
Դուրսը մշո՜ւշ,
Ի՜նչ աղոտ է փայլն ապակու…
Կատվի ձագը՝ կորած մի հուշ,
Մլավում է ձեղնահարկում։
Սերը գնա՜ց,
Սերը չկա,
Եվ հողմահար, և մարմրուն
Նրա ձայնը հնչում է դեռ
Մոռացության քարայրներում։

Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ…
Քո երգն ինձ ի՞նչ պիտի ասի,
Երբ նման է հոգին այնպես
Աշնանային ջրափոսի։

… Սարդը հասել է հատակին,
Կելնի նորից ու կիջնի ցած։
Ես շոյում եմ կատվի ձագին
Եվ շշնջում նրան կամաց.

— Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ,
Մեկ է արդեն՝ հեռու, թե մոտ,
Էլ չեն շողա մթնշաղից
Նժույգներիս աչքերն աստղոտ,
Եվ իմը չէ կարոտն այս տաք,
Իմը չէ երգն այս բեկբեկուն,
Ես — եղեգն եմ անձրևի տակ,
Սա — քամին է ինձ նվագում։

© Իգնատ Մամյան, «Վայրի մեղր», 1999
«Գարուն» թիվ 7, 1982

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.