ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ծովի, երկնքի և լեռների մեջ
Ես մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մնացի…

Տարերքի շաչուն լույսերի միջով
Հողմերը ոսկե ավազներ տարան,
Լցված հեռավոր ափերի տենչով՝
Լեռները ճամփորդ նժույգներ դառան,
Եվ չնվաճած բարձրության կանչով
Հավքերը ձյունոտ գագաթներ թռան։

Փուլ եկավ հեռվում ոսկեղեն մի ամպ —
Կաթիլներ ընկան փափուկ շառաչով,
Եվ խոտերն ինչ-որ անուշ տխրությամբ
Ինձ տանում էին անձրևի միջով։

Ու մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մոլորված
Ծովի, երկնքի և լեռների մեջ,

Իմացա՝ հովերն ինչո՞ւ են փչում,
Իմացա՝ հավքերն ինչո՞ւ են թռչում,
Եվ ծովն ինչո՞ւ է անսանձ շառաչով
Քարափներն ի վեր ահեղ մռնչում…

Ու մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մոլորված
Ծովի, երկնքի և լեռների մեջ,

Ես սովորեցի լռել ժայռի պես,
Ալիքների պես երկինք շառաչել,
Թռչունների հետ, թռչունների մեջ
Դեպի ձյունեղեն բարձունքներ թռչել,
Ու մեկ-մեկ, հոգնած ջութակի նման,
Անձրևների տակ կարոտով հնչել…

©Իգնատ Մամյան
«Երկնաքարեր», Երևան, «Սովետական գրող», 1985
«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի», 1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s