ՁԻԱՎՈՐՆԵՐՍ

Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ,
Ո՞վ ինձ անիծեց, հանցանքս ո՞րն էր..

Այն ե՞րբ էր, այն երբ. չդիմանալով
Վիրավորներիս վերքերի ցավին՝
Նրանք գնացին ինչ-որ աշխարհից
Բերելու ինչ-որ անմահական ջուր:
Որտե՞ղ մնացին,
Ինչո՞ւ ուշացան:

Հպում եմ հողին ականջս թաքուն՝
Լսելու հեռվից դոփյուն ու խրխինջ,
Բայց ցա՜վն է միայն աճում իմ հոգում,
Ես հեռուներից չեմ լսում ոչինչ:

Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ…

Ի՞նչ դևերի հետ նրանք բախվեցին,
Ի՞նչ անդունդների վրայով անցան,
Վիրավորներս անտեր մնացին,
Ձիավորներս ինչո՞ւ ուշացան:

Ծանր տագնապ է խոհերիս իջել,
Բայց չեմ մտածում դեռ ոչ մի վատ բան,
Վիրավորներիս խնդրում եմ՝ քի՜չ էլ,
Քի՜չ էլ դիմացեք, ուր որ է՝ կգա՜ն…

Կանգնել եմ այսպես ամայության դեմ,
Որպես հավատի շնչավոր արձան.
Վիրավորներս մեռնում են արդեն,
Ձիավորներս ինչո՞ւ ուշացան:

© Իգնատ Մամյան

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.