Պիտի այնքան գնաս, մինչև լույսը երևա, և դու խառնվես լույսին

Նոյեմբերյան համայնքի քաղաքային գրադարանում ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվեց գրական միջոցառում` նվիրված Իգնատ Մամյանի 70-ամյակին:

Իգնատ Մամյանը ծնվել է Նոյեմբերյանում, 1947 թվականի օգոստոսի 22-ին, իսկ գրական աշխարհ մուտք գործել 70-ական թվականների սերնդի հետ:

Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատանքային և ստեղծագործական ուղին սկսել է Նոյեմբերյանի «Ծիածան» շրջանային թերթում, 1976-1980 թվականներին եղել «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթի թղթակիցը, 1980 թվականին նշանակվել որպես «Ծիածան»-ի գլխավոր խմբագիր, իսկ 1982 թվականին` «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար:

This slideshow requires JavaScript.

Իգնատ Մամյանը հասարակության ուշադրությանն արժանացավ իր բազմաթիվ ակնարկներով` նվիրված հայրենի հողին իրենց աշխատանքով ու երազանքներով շունչ և կենդանություն հաղորդող պարզ ու անմիջական մարդկային կերպարներին:

Գրողի մեծ ճանաչում ունեցող և սիրված ստեղծագործություններից են՝ «Հանդի հաց» ժողովածուն, «Երկնաքարեր», «Հիշողության կղզիներ», «Ոգեկանչ», «Վայրի մեղր» ժողովածուները, «Մեթերհեմ բանտի կալանավորը» և «Վիրավոր լեռան ճիչը» գրքերը:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ.Նազարյանը, Նոյեբերյանի համայնքապետ Կ.Աբազյանը, Իգնատ Մամյանի այրին` Արմենուհի Ծատուրյանն իրենց երկու որդիների, թոռնիկների և ընտանիքի անդամների հետ: Իրենց մասնակցությամբ միջոցառումը պատվեցին նաև գրողի տարբեր տարիների աշխատանքային և ստեղծագործական ընկեր-բարեկամները :

Վաստակաշատ գրողի 70-ամյակին նվիրված միջոցառումը համեմվեց բանաստեղծի ստեղծագործությունների և անձնական հուշերից հիշարժան ու հումորային դրվագների ներկայացմամբ, երգ ու պարով, շվիի և կիթառային գեղեցիկ համարներով:

Միջոցառմանը յուրովի աշնանային գեղեցկություն հաղորդեց տեղացի նկարիչներ Հ.Կիրակոսյանի և Ն.Մալխասյանի հեղինակած «Աշնանային Տավուշ» խորագրով բնանկարների ցուցահանդեսը:

Նոյեմբերյանի համայնքապետարան

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.