Միջոցառում` նվիրված Իգնատ Մամյանի 70-ամյակին

Բանաստեղծները չեն մահանում, հեռանալով երկրային ճանապարհից` նրանք ապրում են իրենց արարած գրքերում, եւ ամեն սերունդ նրա արարած տողերով ապրում է պոետի զգացմունքները, քայլում նրա մանկության սարերի արահետներով, համակվում բանաստեղծի ապրած սիրով:

2008թ.-ին երկրային կյանքից հեռացավ Իգնատ Մամյանը, ում հատուկ էր ռոմանտիկ ոգին, մտքի մեծ թռիչքը, հայրենի Նոյեմբերյան աշխարհի նկատմամբ անհուն սերը, հայրենիքի պատշպանների հանդեպ պաշտամունքը: Բեղուն էր նրա գրիչը, հարուստ` գրական ժառանգությունը:

Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում կայացավ միջոցառում,որը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը: Մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, Իգնատ Մամյանի այրին`Արմենուհի Ծատուրյանը, բանաստեղծի Սասուն եւ Դավիթ որդիները`իրենց ընտանիքներով,նոյեմբերյանցի մտավորականներ:

Բանաստեղծի թոռը`Իգնատ Մամյանը բանաստեղծություններ է գրում, ասմունքում: Նա իր պապի հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ ասմունքով հանդես եկավ:
Քաղաքային գրադարանի շենքի առաջին հարկում Ի. Մամյանի գրքերի ցուցադրություն էր, «Աշնանային Տավուշ» խորագրով ներկայացված էին նկարիչներ Հրանտ Կիրակոսյանի եւ Նորայր Մալխասյանի կտավները: Հ. Կիրակոսյանի նկարներից մեկը մարզպետարանի վարչության պետ Կարեն Նազարյանը նվիրեց տիկին Արմենուհի Ծատուրյանին:
Միջոցառումը բացեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը, ցերեկույթը վարում էր դերասանուհի, ասմունքող Նաիրա Աբրահամյանը: Ելույթ ունեցան, Իգնատ Մամյանի մասին լուսավոր, հետաքրքիր հուշեր պատմեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, գրող, աշխահարհագրագետ Ռուսլան Մալինյանը, Ի. Մամյանի որդին՝ Սասուն Մամյանը:
Կողբ գյուղի երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ միջոցառմանը եկել էր գյուղի երաժշտական դպրոցի սան, կողբեցի պատանի շվիահար, որը հանդես եկավ գեղեցիկ կատարումով:
Ցուցադրվեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավար Գագիկ Մելքոնյանի պատրաստած ֆիլմը, ուր հատվածներ են Իգնատ Մամյանի կյանքից, ելույթներից, նրա հեղինակած «Մանկության սարերի կանչը» տեսաֆիլմից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/10/30/916857/

Advertisements

One thought on “Միջոցառում` նվիրված Իգնատ Մամյանի 70-ամյակին

  1. Մեկ տարի առաջ պատիվ եմ ունեցել ծանոթանալու Իգնատ Մամյանի ընտանիքի հետ:
    Մեծ հարգանքով և աննկարագրելի սիրով ընթերցում եմ Իգնատ Մամյանի ստեղծագործությունները:
    Բարձր եմ գնահատում բանաստեղծի յուրապիտ ռոմանտիկ, անչափ բնական ու յուրահատուկ լիրիկական ոճը:
    Իգնատ Մամյանի շունչն ու ոգին դարերով կպահպանվի մեր սրտերում:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s