Կաղնիները խշխշում, քե՛զ են հիշում, բանաստեղծ

Իգնատ  Մամյանի հիշատակին

Կաղնիները խշխշում, քեզ են հիշում, բանաստեղծ,
Քեզ են հիշում լեռնային արծիվները սրընթաց,
Երկինքներում ճախրում են երազները քո անեղծ,
Ճամփաները շշնջում՝ պոետ, բարի վերադարձ:

Սպասում  են քո դարձին սարերը քո կարոտած,
Եվ աղբյուրները զուլալ՝ ծիծաղին քո արծաթե,
Նժույգներն են սլանում լեռնափեշին  ցողաթաց,
Ու՞ր է հեծվոր այն տղան, էլ աշխարհում չկա՞, թե՞. . .

Ինչպե՞ս չկա՝ աստղերն են տաք շշնջում երկնքից,
Հապա գրքերը նրա բացեք, նայեք տողերին,
Բանաստեղծի սիրտն է,որ այնտեղ բախում է նորից,
Սավառնումով թևարձակ փարվում ծագող շողերին:

Նա մանկության սարերի  մով ծաղիկներն է հիշում,
Եվ տաղիկներն է հիշում պատանության սերերի,
Անտառների բույրերը՝ գարուն լիներ, թե աշուն,
Եվ կարոտը, որ հիմա դարձել է լույս երևի:

Ահա խրխինջ նժույգի՝ նա կանչում է քեզ, պոետ,
Ձյունաճերմակ պեգասն է թևերը բաց կանչում քեզ,
Սիրու՜մ էիր դու նրան, մտերիմ էր նա քեզ հետ,
Ընծայեցիր դու սիրով օրերը քո հրակեզ:

©Զավեն Պետրոսյան
26.10.2017

 

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s